Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանն ընտրվել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ի նախագահ

Էդմոն Մարուքյանն ընտրվել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ի նախագահ։ Այս մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

««Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ի նախագահ է ընտրվել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, ԱՄՆ իրավագիտության մագիստրոս Էդմոն Մարուքյանը, իսկ խորհրդի անդամներ՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տարոն Սիմոնյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, ԱՄՆ Նյու Յորքի նահանգի փաստաբանների պալատի անդամ Արտյոմ Գեղամյանը, իրավագիտության մագիստրոսներ, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Ռուզաննա Ավագիմյանը և Տաթևիկ Մատինյանը։

Կազմակերպության նորըտիր խորհուրդը քննարկել է կազմակերպության հետագա անելիքները մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում՝ ինչպես ներպետական մակարդակում, այնպես էլ միջազգային ատյաններում։

«Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ը իր գործունեության ընթացքում առանցքային ուղղություն է ընդունել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2016թ. Քառօրյա և 2020թ. Քառասունչորսօրյա պատերազմների, ռազմական ագրեսիայի ժամանակ և բուն պատերազմական գործողություններից հետո տեղի ունեցած և մինչ օրս շարունակվող պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների փաստաթղթավորումը, միջազգային իրավապաշտպան կառույցներին ներկայացնելու, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոնկրետ ներկայացուցիչներին համընդհանուր իրավազորության (անգլ.՝ Universal Jurisdiction) շրջանակներում արտերկրում հետապնդելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև հասնելու նրան, որ նրանց նկատմամբ կիրառվեն թիրախային անհատական սանկցիաներ՝ արտերկրում պահվող նրանց հսկայածավալ ֆինանսական միջոցների, շարժական և անշարժ գույքի ծագման աղբյուրների ստուգման, սառեցման, Արևմտյան երկրների տարածք մուտքի արգելքի և/կամ այլ տեսքով։

«Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն»-ը հիմնադրվել է 2011թ. և մի շարք ռազմավարական նախադեպային գործերով հաջողություններ գրանցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- ասված է հայտարարության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

43 minutes ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

20 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

20 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago