«Որևէ սկզբունք խախտելը կնշանակի չհարգել ինքդ քեզ և ընտրած մասնագիտությունդ». Անուշ Էլբակյան

«Boston Globe» հրատարակության պրոդյուսեր եւ լրագրող Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի Emmy Award բարձրագույն մրցանակին։ Այս առիթով «Առավոտը» զրուցել է մրցանակակրի հետ:
– Սիրելի Անուշ, նախ շնորհավորում եմ մրցանակի առիթով եւ խնդրում եմ պատասխանել հետեւյալ հարցին՝ երրորդ անգամ նման հեղինակավոր մրցանակի արժանանալը ի՞նչ փոխեց Անուշ Էլբակյանի կյանքում:
– Գրեթե ոչինչ: Մրցանակը ստանալու պահին հաճելի զգացողություն ես ապրում եւ ընդամենը մի քանի րոպե անց սառը դատողությամբ հասկանում ես, որ պատասխանատվությունդ ավելանում է եւ, որ հաջորդ օրը պետք է էլ ավելին անես:
– Խնդրում եմ մի փոքր մանրամասնեք, թե այս անգամ ինչի համար ձեզ Emmy շնորհվեց:
– Այս անգամ կրկին հետաքննություն ժանրի համար: Առողջապահական համակարգում սխալների, բացթողումների, թերությունների, մարդկային անտարբերության մասին էր պատմությունը, որը, ցավոք, հանգեցրել էր ողբերգության:
– Մասնագիտական սկզբունքներ, որոնք երբեք չեք խախտի:
– Ճիշտ լրատվությունը մեր մասնագիտության հիմնաքարն է: Ինձ համար դա առաջնային սկզբունք է, որը չեմ խախտի: Եվ ընդհանրապես որեւէ սկզբունք խախտելը կնշանակի ինքդ քեզ եւ ընտրած մասնագիտությունդ չհարգել:
– Լավ հեռուստալրագրողի՝ ձեր բնորոշումը:
– Իրականը եւ հորինովին իրարից տարբերակելը: Ցանկացած նյութ մինչեւ հանրությանը ներկայացնելը` մանրակրկիտ վերլուծելու կարողությունը:

Ամբողջական հոդվածը՝ aravot.am

editors

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

16 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

17 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

19 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

20 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

20 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

21 hours ago