

Կարոտել են տապալվող ծառերի խուլ հառաչանքը
2 օր է, ինչ Իջեւանում անհանգիստ մթնոլորտ է. մի խառնիճաղանջ ամբոխ հավաքվում է ու անտառահատումներ թույլ տալու պահանջ է ներկայացնում՝ մեծից փոքր:
Մեծ մասն ունեն 5.000$-ից ավելի արժեք ունեցող մեքենաներ, որոնցով, իհարկե փակում են փողոցը: Ամբոխի մեջ կան իջեւանցիներ, ում տներն ու մեքենաները լավ գիտեմ, թե ինչքանով են «օրվա հաց» չունեցողների մեքենաներ ու առանձնատներ: Օրինական ծառահատումների առաջարկները մերժել են մարդիկ, դե չափ ու սահմանն անընդունելի բան է իրենց համար: Դե սովոր են՝ ով ինչքան ուզի, երբ ուզի, որից ուզի ավիրի ու տանի: Իրենք չեն կարող գոհ լինեն էս իրավիճակից, որովհետեւ իրենց հարիր չէ շինարարության վրա աշխատել ու վերջ: Էդ սոցիալական գործոնը կա ու կլինի, բայց այլընտրանքներ էլ կան. էդ նույն տարիքի ու նույն հողակտորը կիսող շատ այլ մարդիկ գտել ու գտնում են այլընտրանք: Ու որեւէ մեկը անզոր չէ ապրուստի այլ միջոց փնտրելու ու գտնելու համար:
Էն զանգվածն է հավաքվել, ովքեր անտառանյութով քվե վաճառեցին Արծվիկին ու յուր ընկերներին: Որ մի լավ անտառով կշտացան 2017-ի նախընտրական ու հետընտրական շրջանում:
Կարճ տեւեց խրախճանքը, ում համար՝ բարեբախտաբար, ում համար՝ «ա դե ապրըմինք էլի, էս խի սհենց արին»:
Նարինե Չուխուրյանի ֆեյսբուքյան էջից․
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…