

«Դվին» ՓԲԸ-ի տարածքում երկու հարկ կա ապօրինի կառուցված: Տուգանվե՞լ են արդյոք ապօրինի շինարարության համար, եւ ի՞նչ ենք նախատեսում անել ապօրինի երկու հարկի հետ»: Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց ուղղեց քաղաքապետ Հայկ Մարությանին:
Ի պատասխան՝ Հայկ Մարությանը նշեց, որ բացի Անի Խաչատրյանի նշած երկհարկանի ապօրինի շինությունը, եւս մեկ ապօրինի շինություն էլ կա հենց «Դվին» հյուրանոցի վրա:
«Ասեմ ավելին՝ բացի այդ ապօրինի կառուցված երկու հարկից, հենց համալիրի վրա տարօրինակ երկու հարկանի մի կառույց էլ է ավելացել»,- ասաց քաղաքապետն ու ընդգծելով Անի Խաչատրյանի նշածը՝ ասաց՝ «Դվին» հյուրանոցի հետեւում գտնվող շենքի վրա են հարկեր ավելացվել:
«Շենքի հետ կապված արձանագրությունն արվել է, եւ մեր մասնագետները կասեն, թե ինչ ճանապարհով ենք գնում։ Երկրորդը՝ հենց «Դվին» հյուրանոցի վրա կա տարօրինակ կառույց՝ երկհարկանի ապակեպատ, եւ դա եւս ապօրինի է: Այս դեպքում էլ նշված երկու տարբերակներն են գործելու՝ կա՛մ քանդվի այդ ապօրինի երկհարկանի կառույցը, կա՛մ ամբողջ համալիրն օրինականացվի, և մեծ գումարներ վճարվեն քաղաքային բյուջե»,- ասաց քաղաքապետը:
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…