Քաղաքականություն
15.09.2021

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են նորարար նախագծերը պետական ծրագրերում ընդգրկելուն առնչվող հարցեր

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են նորարար նախագծերը պետական ծրագրերում ընդգրկելուն առնչվող հարցեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը աշխատանքային հանդիպում են ունեցել «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» (FAST) ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող կրթական նախագծերի ընդլայնմանն առնչվող հարցեր: 

«Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը կարևորել է մասնավորապես «1991 ստորաբաժանում» ծրագիրը պետական ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով ծրագրի մասնակիցների թվի աճը, ինչպես նաև հետագայում համանուն ստորաբաժանման մեջ ընդգրկվելու նպատակով համագործակցությունը զինված ուժերի հետ:

 ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է քննարկել  հանրակրթության ավագ աստիճանում «1991 ստորաբաժանում» ծրագրի՝ հիմնադրամի կողմից իրականացվող նախապատրաստական դասընթացները որպես արտադասարանական խմբակ ընդգրկելու հնարավորությունը:  Նախարարի տեղակալը  նշել է, որ ԲՏՃՄ (բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղության զարգացումը դրված է նաև հանրակրթության նոր չափորոշչի հիմքում, և այդ նպատակով նախատեսվում է ՀՀ բոլոր դպրոցներում հիմնել բնագիտական լաբորատորիաներ, որոնք կարող են նպաստել առաջարկվող ծրագրի ինտեգրմանը պետական կրթական ծրագրերում: Այս տարի հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման համատեքստում նոր լաբորատորիաներով ապահովվելու են Տավուշի մարզի դպրոցները, հետագայում՝ չափորոշչի ներդրմանը զուգահեռ, լաբորատորիաներ կլինեն բոլոր դպրոցներում:

Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ միաժամանակ բարձրագույն կրթության բարեփոխումների համատեքստում քննարկվում է տարկետման համակարգը ռազմական կրթության հետ փոխկապակցելու մոդելների մշակման հարցը: Բոլոր բարեփոխումների և նախագծերի հիմքում գերակա են բնագիտական, տեխնոլոգիական և ճարտարագիտական ուղղությունների զարգացումը կրթության և գիտության բոլոր աստիճաններում: 

Ամփոփելով քննարկումը` նախարարը նշել է, որ եթե կրթության և գիտության ոլորտում գործունեություն ծավալող առաջատար կազմակերպությունների նպատակները համահունչ են պետական քաղաքականության նպատակներին, ապա ջանքերի համատեղումն անհրաժեշտ է արդյունավետության բարձրացման և աշխատանքները համակարգված իրականացնելու առումով:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» (FAST) նախաձեռնությամբ իրականացվող մյուս ծրագրերին, որոնք առնչվում են բարձր տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը, ինչպես նաև դրանք գիտական աստիճանում իրագործելու հնարավորություններին: 

Լրահոս
Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող
19:53
Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող
Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի
19:07
Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով
17:31
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով
Երևանը  պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի
16:50
Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի
Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան
16:19
Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան
Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով
15:55
Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով
Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը
14:58
Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը
Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը.  Փաշինյան
13:52
Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան
Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի
13:41
Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի
Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ
12:55
Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ
Մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները
12:37
Մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները
Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
12:03
Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար
20:01
Ներկայացնում ենք ՀՀ-ում արտադրված չորրորդ ռադիոֆարմպրեպարատը․ նախարար
Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար
20:00
Պետության որևէ ներդրում դիտվել է իբրև փող աշխատելու լավ ձև․ նախարար
Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին
19:19
Ուժի եւ նրանից ծնված իրավունքի մրցակցության մեջ Հայաստանը զիջել է Ադրբեջանին