Քաղաքականություն

ԱՄՆ նորանշանակ փոխդեսպանը Սյունիք է այցելել

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Չիպ Լեյթինենին․ նրան ուղեկցում էին դեսպանատան ռազմական կցորդը եւ քաղաքական ու տնտեսական գրասենյակի ղեկավարը, որոնք նույնպես նոր են նշանակվել։

Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։

«Ինչպես նշեց փոխդեսպանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի ցանկությունն էր, որ բոլորով իրենց առաջին այցը ՀՀ-ում սկսեն Սյունիքից՝ կարեւորելով դեսպանատան աշխատանքի տեսանկյունից այս մարզի առաջնահերթություն լինելը։

Պարոն Լեյթինենը նշեց, որ ցանկանում են տեղում ծանոթանալ կացությանն ու հասկանալ, թե ինչպես կարող են շարունակել աջակցել ժողովրդավարական ու տնտեսական զարգացումներին, ինչպես նաեւ տեղեկանալ անվտանգային խնդիրների մասին։

Մելիքսեթ Պողոսյանը, ողջունելով դիվանագետների առաջին այցը Սյունիք, ներկայացրեց հետպատերազմյան շրջանում այստեղ ստեղծված իրավիճակը, մարզի ղեկավարության ու բնակչության մտահոգությունները, խնդիրները, որոնց առնչվում են՝ պայմանավորված սահմանային նոր վիճակով։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին անվտանգությանը, ճանապարհներին ու երթեւեկությանը, տնտեսական խնդիրներին առնչվող ու այլ հարցեր։

Մարզպետը հետագա ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնեց, ու քանի որ խոսվեց նաեւ USAID-ի կողմից մարզում իրականացված ծրագրերի մասին, հույս հայտնեց, որ դրանք շարունակական կլինեն»,- ասված է հայտարարության մեջ։

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

51 minutes ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

2 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago