

Սեպտեմբերի 15-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում խաղող մթերող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մթերման ընթացքում առաջացած խնդիրների քննարկման նպատակով։
Հանդիպմանը մասնակցել են «Պռոշյանի կոնյակի գործարան», «Վեդի Ալկո», «Ոստան գինու գործարան», «Հայասի Գրուպ», «Արտաշատ Վինկոն», «Իջևանի գինու գործարան» և «ՄԱՊ» ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է խաղողի մթերման գնի շուրջ առաջացած խնդիրը: Որպես քննարկման արդյունք՝ ներկա գտնվող կազմակերպությունները համաձայնել են բարձրացնել տեխնիկական սորտի խաղողի մթերման նվազագույն գինը՝ գործող 115 ՀՀ դրամի փոխարեն սահմանելով 130 ՀՀ դրամ։
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է նաև, որ մթերման կայաններում իրականացվել են կշեռքների և շաքարաչափերի ստուգաչափման աշխատանքներ՝ նշելով, որ այդ հարցը լինելու է ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում։
Փոխվարչապետը վերահաստատել է խաղողի արժեշղթայի ռազմավարական նշանակությունը և խաղող մթերող կազմակերպություններին առաջարկել է մթերման սեզոնն ամփոփելուց հետո պարբերաբար կազմակերպել նմանատիպ քննարկումներ՝ ոլորտում առկա խնդիրներին համակարգային լուծումներ տալու նպատակով։
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…