Լրահոս 24/7

Իսկ ո՞ր քարտեզներով առաջնորդվենք, Տիգրան Մեծի՞. Անդրանիկ Քոչարյան. (տեսանյութ)

«Իսկ ի՞նչ քարտեզ պետք է հայտնվեր, Տիգրան Մեծի քարտեզից սկսե՞նք»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, որ եթե Ադրբեջանը 1991 թվականին չի ընդունել Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ լինելը, ապա ինչո՞ւ են այսօր ԽՍՀՄ քարտեզները հայտնվել բանակցությունների սեղանին և դրանցով են որոշվում սահմաները:

«Ես շատ լավ հասկանում եմ՝ էդ հարցն ինչի համար է տրվել։ Եվ շատ լավ հասկանում եմ, որ հիմա մենք, երբ խոսում ենք դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին, այդ ճշտումների մեջ կմտնեն նաև այդ հարցերի պատասխանները։ Այսինքն՝ մենք հիմա այդ փուլից դուրս ենք և ուզում ենք նախօրոք կանխորոշենք, թե ինչ ճանապարհ ենք անցնելու։

Իհարկե, մենք պետք է պահպանենք մեր շահերը, Ադրբեջանը փորձելու է պահպանել իր նպատակներն ու ցանկությունները։ Բայց դա տարիների ընթացք է լինելու, որը կարող է տևել տասնամյակներ։ Ինչ-որ սահման պետք է դնել, և այդ սահմանի շուրջ պետք է սկսենք խոսել, խոսելուց հետո մեր իրավունքները պետք է կարողանանք պաշտպանել»,- նշեց Քոչարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:


Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

1 hour ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

3 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago