

Ֆրանսիայի Հանրապետության՝ Հայաստանում գտնվող պատվիրակության անդամները սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր պանթեոն:
Պատվիրակության անդամները ծանոթացան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրված 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին, գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Սա իմ 38-րդ այցն է Հայաստան: Մեր պատվիրակությունն այցելել է նաեւ Արցախ, մասնակցել Ստեփանակերտ քաղաքում Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացմանը: Կենտրոնն իր շուրջ կհամախմբի բոլոր ֆրանկոֆոններին՝ ծառայելով որպես քաղաքի զարգացմանը նպաստող կրթական եւ նորարարական հարթակ:
Ամեն անգամ Հայաստան գալով՝ ես այցելում եմ նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ցավով, տխրությամբ, լռությամբ հարգում զոհերի հիշատակը: Այս հուշահամալիրը հզոր վայր է:
Որպես հումանիստ՝ բոլորիս պարտքն է գալ եւ հարգանքի տուրք մատուցել»,- ասաց «Ֆրանկոֆոնիան Արցախում» միության նախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի առաջին նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան:Եռաբլուրում պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…