Լրահոս 24/7

Կատարի Պետության էմիրի կողմից ՀՀ դեսպանը պարգևատրվել է «Ալ-Վաջբա» բարձրագույն շքանշանով

Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Էմիրի Դիվանում ընդունել է Կատարում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ։  

Կատարում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ընդունելության սկզբում, որպես Հայաստան-Կատար հարաբերությունների հիմնադիր դեսպան (2001թ-ից, նստավայրը Թեհրան) և Դոհայում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպան (2019թ․ մայիսից), Գեղամ Ղարիբջանյանը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած բացառիկ ծառայությունների համար Էմիրի կողմից պարգևատրվել է «Ալ-Վաջբա» բարձրագույն շքանշանով։

Պարգևատրման հրովարտակում նշված է․«Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիից Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան պարոն Գեղամ Ղարիբջանյանին ի գնահատում Ձեր գովելի ջանքերի և Ձեր լավ աշխատանքի և ի հավաստում երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության, շնորհեցինք Ձեզ «Ալ-Վաջբա» շքանշանը և հրամայեցինք թողարկել սույն հրովարտակը նշվածի վերաբերյալ»։

Օգոստոս ամսից ի վեր իրենց առաքելությունն ավարտող դեսպանների՝ այդ թվում Ֆրանսիայի, Բելգիայի, Հունգարիայի, Ճապոնիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Եթովպիայի և այլոց շարքում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը միակն է, ով արժանացել է պարգևի։

Նույն օրը ավելի վաղ բացառության կարգով դեսպան Ղարիբջանյանին ընդունել է Կատարի Պետության վարչապետ շեյխ Խալեդ բին Խալիֆա Ալ Թանին:

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

1 hour ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

3 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago