

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով` տարածաշրջանը կայունացնող ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել: Ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը հիշեցրեց, որ հայկական կողմը բազմիցս հայտարարում էր այն մասին, որ առանց Ադրբեջանի զորքերի Հայաստանի տարածքից դուրսբերման և հայ ռազմագերիների վերադարձման հայկական կողմը չի վերսկսի բանակցությունները Ադրբեջանի հետ, այնինչ՝ բանակցությունները փաստացի վերսկսվել են:
«Ցանկացած շանս, որը կայունացնում է տարածաշրջանում իրավիճակը և բերում է խաղաղություն, պետք է օգտագործել»,- ի պատասխան՝ նշեց Մհեր Գրիգորյանը, մեկտեղ նկատելով, որ Ադրբեջանի հետ պետք է խոսել և բանակցել:
Խոսելով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության մասին` փոխվարչապետը հայտնեց, որ այս պահին տարածաշրջանի երկաթգծերի վերականգնման մասով եռակողմ աշխատանքային խմբի համար տեսանելի են լուծումները, որովհետև խոսքն այն երկաթգծերի վերականգման մասին է, որոնք ժամանակին եղել են և գործել են:
«Այդ մասով ավելի շատ կենտրոնացված ենք իրավական լուծումների վրա` սահմանային, մաքսային, ֆիտոսանիտարական և այլ նմանատիպ հսկողական գործառույթ կազմակերպելու ուղղությամբ: Ճանապարհների վերականգնման մասով դեռևս ավելի շատ քննարկվում է տեխնիկական լուծումների հարցը»,- եզրափակեց Գրիգորյանը:
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…