

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երեւանում մահացել է հայ անվանի դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը (օրիորդական ազգանունը՝ Մկրտչյան)։
Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց դիրիժոր Էդուրադ Թոփչյանի որդին՝ Միքայել Թոփչյանը (նրանք մերձավորներ են)։
Անահիտ Թոփչյանը գրաքննադատ, արձակագիր, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի կինն է, որն էլ ընդամենը օրեր առաջ (սեպտեմբերի 3-ին) էր մահացել։
Անահիտ Թոփչյանը ծնվել է 1947 թ․ օգոստոսի 21-ին, Արթիկում: 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1998 թվականից ՀՀ գրողների միության անդամ է։ 1967-1991 թվականներին աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։
1990 թ. հիմնադրել է հեղինակային թատրոն, որի շրջանակներում հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Կանադա, Լիբանան, Սիրիա, Կիպրոս)՝ լինելով թատերական բեմադրիչ, տեքստի հեղինակ, դերասան և գեղարվեստական ղեկավար։
1990 թվականից տպագրվել է հայ և արտասահմանյան մամուլում՝ հանդես գալով հրապարակախոսական, արվեստաբանական հոդվածներով և գեղարվեստական արձակով։
Ունի բազմաթիվ թարգմանություններ ֆրանսիական գրականությունից։ Նրա պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն։
Հեղինակել է «Lady S.D.F.», «Հայելի», «Մենախոսություն գժանոցից», «Անհասցե տիկինը» ժողովածուները, «Անհետացում», «Տագնապ» վեպերը։ 2012 թվականին նրա «Մարաթոն» պատմվածքը բեմադրվել է Փարիզի Դ. Միյոյի անվան թատրոնում։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…