

Սեպտեմբերի 17-ի առավոտյան 28-ամյա տղամարդը դուրս էր եկել պատշգամբ ու արբալետով կրակել անցորդների վրա։
Նիդեռլանդների (Հոլանդիա) Ալմելո քաղաքում օրեր առաջ կատարված սպանության զոհ են դարձել երկու հայ կանայք։ Այս մասին հայտնում է Հայ մարմնակրթական ընդհանուր միության Հոլանդիայի կառույցը (AGBU Holland)։ Սպանված երկու կանայք Հայ մարմնակրթական ընդհանուր միության անդամներ էին` 72-ամյա Մարալ Տէր Մովսեսյանը, ով նաև Կանանց կոմիտեի նախագահն էր և կոմիտեի անդամ, 50-ամյա Ծնունդ Կարտանակյանը։
Հ.Բ.Ը.Մ վարչությունը խորը ցավակցություններ է հայտնում հանգուցեալների ընտանիքներին ու հարազատներին։ «Նրանց հիշատակն անթառամ կմնա Ալմելոի հայ համայնքի մեջ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հանցագործությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 17-ի առավոտյան Հոլանդիայի Ալմելո քաղաքում։ 28-ամյա տղամարդը, ով ավելի ուշ պարզվել էր, որ հոգեկան խնդիրներ ունի, վաղ առավոտյան դուրս էր եկել պատշգամբ ու արբալետով կրակոցներ արձակել անցորդների ուղղությամբ։
Ավելի վաղ տղամարդը մի քանի անգամ տարբեր խնդիրներով ընդունվել էր հոգեկան առողջության հաստատություններ, բայց ամեն անգամ ազատ էր արձակվել։ Ոստիկանությունը նրան բերման էր ենթարկել նաև սեպտեմբերի սկզբին, երբ նա հերթական նոպայի մեջ էր եղել, բայց դարձյալ ազատ էր արձակվել։
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…