

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՊԱՏԻՑ ԿԱԽՎԱԾ ԶԵՆՔԸ
Երեք տարի առաջ այս օրը ՊՊԾ գնդում սկիզբ առած իրադարձությունները, մեծ հաշվով, Հայաստանի քաղաքական համակարգի, դրա որակի հետևանք են։
Պատրանք, քաղաքականության սխալ ընկալում է այն մտայնությունը, թե զենքի ուժով հնարավոր է հասնել քաղաքական փոփոխությունների, բարեփոխումների։ Նման բան չի եղել աշխարհի որևէ երկրում, չի կարող լինել նաև Հայաստանում։ Ահաբեկչությունը չի կարող բարեփոխումների հիմք հանդիսանալ, ուժի գործադրումը միայն լեգիտիմացնում է ռեպրեսիանների դիմելու իշխանությունների իրավունքը։
«Սասնա ծռերի» գործողությունները օրինաչափորեն հանգեցրեցին ճիշտ հակառակ հետևանքների։ Հայաստանի իշխանությունը դարձավ ավելի ավտորիտար ու անվերահսկելի, Սերժ Սարգսյանը պատեհ առիթն օգտագործեց՝ համարկարգի ներսում իր հիմնական մրցակցից՝ Հովիկ Աբրահամյանից ազատվելու համար։ «Ծռերը» բարձրաձայնում էին Հայաստանի ապագաղութացման անհրաժեշտության մասին, սակայն նրանց գործողությունները պատճառ հանդիսացան, որ ռուսական էմիսարի կարգավիճակով Հայաստանի վարչապետ նշանակվի Կարեն Կարապետյանը։
«Ծռերի» գործողությունները չհանգեցրեցին դրական փոփոխությունների, քաղաքական դաշտն, ըստ էության, մնաց արյունոտ իրադարձությունների փլատակաների տակ։ Վերջին մեկ տարվա ընթացքում Սասնա ծռերի կողմնակիցները տեսակետներ են շրջանառում, թե երեք տարի առաջվա իրենց գործողություններն են նախապատրրաստել 2018-ի թավշյա հեղափոխությունը։ Միանգամայն հակաքաղաքական և հիմնազուրկ տեսակետ է, որովհետև թավշյա հեղափոխությունն՝ իր բովանադակությամբ ու պայքարի ձևերով, «բաց ձեռքերի» մարտավարությամբ սկզբունքորեն բացառում էր որևէ բռնություն ու պրակտիկ քաղաքականության , նաև տեսության մակարդակում ուղղված էր ոչ միայն ավտորիտար իշխանության, այլ նաև՝ այսպես կոչված, «ծռության» դեմ։
Հեղափոխությունը Հայաստանում արմատապես իրավիճակ փոխեց։ Ժիրայր Սեֆիլյանի թիմը հայտատարեց պայքարի զինված փուլի էջը փակելու մասին։ Երկրում վերացել են քաղաքական բռնության սուբյեկտիվ հիքերը, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ զենքը մնացել է պատից կախ ու չկա որևէ երաշխիք, որ հասարակությունը դարձյալ «արդար գյուլլա» չի տեսնելու։ Մարդկանց մենթալիտետը, արժեհամակարգը փոխելու համար թերևս տասնամյակներ են պետք․․․
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…