Լրահոս 24/7

ՌԴ-ի ու ՀՀ-ի համագործակցության հեռանկարները մեծ են, կան բեկումնային նախագծեր ու գաղափարներ. Օվերչուկ

Չնայած համավարակին՝ Ռուսաստանը պահպանեց Հայաստանի առաջատար առևտրային գործընկերոջ իր կարգավիճակը:Այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում ասաց  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալուց և համավարակից ի վեր երկրների միջև առևտուրը կրկնապատկվել է ՝ 1,3 միլիարդ դոլարից հասնելով 2,5 միլիարդ դոլարի:

Անցյալ տարի մեր շրջանառությունը նվազեց 9.5 տոկոսով, բայց արդեն այս տարվա հունվար-հուլիսին կրճատումը հաղթահարվեց: Եվ մենք նշում ենք 17.2 տոկոս աճ: Դա շատ լավ աճ է, բայց մենք չպետք է կանգ առնենք։ Համագործակցության հեռանկարները մեծ են, կան բեկումնային նախագծեր ու գաղափարներ: Եվ ամենակարևորը`դրանք իրականացնելու ցանկություն», – ասաց Օվերչուկը՝ հավելելով, որ այսօրվա ֆորումը դրա վառ օրինակն է:

ՌԴ փոխվարչապետը հայտնեց, որ Ռուսաստան-Հայաստան առևտրաշրջանառության և ներդրումային փոխազդեցության ավելացման նպատակով սկսվել է միջնաժամկետ հեռանկարում նոր ռազմավարական միջկառավարական փաստաթուղթ մշակվել: Դա տնտեսական համագործակցության ծրագիր է մինչև 2025 թվականը, որում կարձանագրվեն նաև երկու երկրների տնտեսական համագործակցության հիմնական ոլորտները:

Օվերչուկի խոսքով` Հայաստանը ցուցադրում է ԵԱՏՄ գործընկերների հետ փոխադարձ առեւտրի աճի ամենաբարձր տեմպերը:

ՌԴ պաշտոնյան նշեց, որ Միությանը երկրի անդամակցությունից ի վեր եւ մինչեւ 2019 թվականը ԵԱՏՄ-ում գործընկերների հետ Հայաստանի ապրանքների արժեքային ծավալն աճել է 82 տոկոսով:

«Խմիչքների մատակարարումը ավելացել է 1.5 անգամ, թանկարժեք մետաղների մատակարարումը` 2 անգամ, օպտիկայի եւ չափիչ սարքավորումների մատակարարումը`10 անգամ: 2020 թվականին ԵԱՏՄ-ում փոխադարձ առեւտուրը նվազել է 13.6 տոկոսով, բայց արդեն այժմ ապրանքաշրջանառությունն աճել է 31.9 տոկոսով: 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՆԱ-ն աճել է 4.2 տոկոսով, արդյունաբերական արտադրանքը ՝ 4.4 տոկոսով, գործազրկությունը նվազել է 5 տոկոսով»,-նշեց Օվերչուկը:

Նա հավելեց, որ «Ճանապարհորդություն առանց սահմանների» ներբեռնված հավելվածների ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոնը:

«Աշխատանք առանց սահմանների» ծրագիրը նույնպես սկսում է իր ազդեցությունն ունենալ։ Մենք սկսում ենք իրականացնել տրանսպորտային լոգիստիկ միջանցքների էկոհամակարգ, որի ընդհանուր ակնկալվող ազդեցությունը կազմում է 1.5-2 մլրդ դոլար »,-հավելեց Օվերչուկը:

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

1 hour ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

3 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago