

«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտից «Արևիկ» ազգային պարկի տարածքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի իրարից անկախ 15 տարբեր մեծ ու փոքր օջախներից 12-ը հնարավոր է եղել մարել: Սակայն, կեսօրից հետո քամու հետևանքով հրդեհը կրկին բորբոքվել է:
Ռելիեֆային բարդ և վտանգավոր պայմանների պատճառով մեծ դժվարությամբ փրկարարները ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում 5 կմ բարձրության վրա:Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են ԱԻՆ Երևանի, Վայոց Ձորի և Սյունիքի հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների 85 փրկարարների, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 18 աշխատակիցների մասնակցությամբ: Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռը:
Նշենք, որ հրդեհի հետևանքով այրված մակերեսի վերաբերյալ այս պահի դրությամբ հստակ տեղեկատվություն չկա, քանի որ հրդեհի օջախները գտնվում են իրարից անկախ տարբեր տեղամասերում:
Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Արթուր Ոսկանյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…