Արժեքներ

Ինչպես հայերը արժանացան տեղական արտադրության բրենդին կոնյակ անվանելու պատվին

Առաջին հայկական դասական կոնյակը ստեղծվել 1887 թվականին: Դրա համար հայկական կոնյակի սիրահարները պարտական եմ Ներսես Թահիրյանցին։ Վերջինս իր գործարանում սկսեց կիրառել սպիրտի թորման դասական ֆրանսիական տեխնոլոգիաները, որոնց ականատեսն էր եղել հենց Ֆրանսիայում: Թահիրյանցը կոնյակի սպիրտի հնեցման համար հատուկ սենյակ սարքավորեց: Հենց այս պահն է համարվում Հայկական կոնյակի արտադրության սկիզբը:

19-րդ դարի վերջում ռուսական կայսրության մեջ մտնող Էրիվանի նահանգում գործում էին բազմաթիվ գինու և օղու ձեռնարկություն, այդ թվում՝ կոնյակի գործարաններ: Թահիրյանցի օրինակին հետևեցին շատերը՝ հիմնելով կոնյակի սեփական գործարանները, սակայն Թահիրյանցի ձեռնարկությունն ամենախոշորն էր, իսկ արտադրանքը՝ ամենաորակյալը: Տարիներն անցնում էին, իսկ Թահիրյանցը գնալով ծերանում էր՝ հետզհետե չկարողանալով կառավել հայակական կոնյակի արտադրությունը։

Այդպիսով, 1899 թվականին Թահիրյանցը խելամիտ որոշում է կայացնում. նա վաճառում է ձեռնարկությունը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին։

«Շուստով և որդիներ» ընկերությունը վերակառուցում է գործարանը, համալրում այն լավագույն սարքավորումներով։ Շուտով «Շուստով և որդիներ» ընկերության հիմնադիր Նիկոլայ Լեոնտևիչն վախճանվում է, ձեռնարկությունը սկսում են ամբողջովին ղեկավարել նրա որդիները՝ Նիկոլայն ու Լեոնտին: Նիկոլայը կազմակերպչական մեծ ձիրք ուներ, Լեոնտին օժտված էր տեխնիկական տաղանդով: Վերջինս ինքնուրույն կատարելագործեց հին սարքավորումները՝ բարձրացնելով կոնյակի որակային հատկանիշները: Այցելեց Ֆրանսիայի Կոնյակ քաղաքի գործարաններից մեկը, շատ բան տեսավ և սովորեց, և, որ ամենակարևորն է՝ ձեռք բերած գիտելիքները սկսեց վարպետորեն կիռարել՝ ի նպաստ հայկական կոնյակի արտադրության զարգացմանը:

Այդպիսով, Շուստովները սկսեցին նորագույն տեխնոլոգիաներ կիրառել ու արտադրել բարձրակարգ բրենդի: Ինչ վերաբերվում է Նիկոլային, ապա նա իսկական «կոնյակի արքա» դարձավ. հենց այդպես էին վկայում ժամանակակիցները։ Նիկոլայի շնորհիվ է, որ Հայաստանում արտադրվող բրենդին, հակառակ բոլոր կանոնների, կոչվում է ոչ թե բրենդի, այլ` կոնյակ: Օրենքով՝ կոնյակ կարող էր կոչվել միայն Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Շարանտ դեպարտամենտի բրենդին: Նիկոլայը միակն էր, որին հաջողվեց շրջանցել այդ օրենքը, ահա թե ինչպես…

1900 թվականին Նիկոլայն իր խմիչքի նմուշներն ուղարկեց Փարիզի ցուցահանդես, սակայն խորամանկ բիզնեսմենը դա արեց անանուն: Կույր համտեսման ժամանակ պրոֆեսիոնալ ժյուրին հիացած էր այդ անանուն արտադրողի ներկայացրած կոնյակով, կասկած չկար, որ կոնյակը ֆրանսիական է։

Այդպիսով, գրան պրիին արժանացավ հենց այդ անոնիմ կոնյակը… Երբ ժյուրին իմացավ, որ հաղթողը ֆրանսիական արտադրող չէ, բոլորը ապշած էին: Ֆրանսիացիներն էլ ևս մեկ անգամ ապացուցեցին, թե որքան արժանապատիվ ու ազնիվ են. շուտով Շուստովին թույլ տվեցին իր շշերի վրա «բրենդիի» փոխարեն գրել «կոնյակ»:

Լուսանե Ջալալյան

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

1 hour ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

1 hour ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

1 hour ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

2 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

2 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

2 hours ago