Հայաստանի ազգային գրադարանը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Կիլիկիա» մատենադարանը հուշագիր են կնքել։ Այս մասին տեղեկացրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
«Հայաստանի Ազգային Գրադարանին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա» Մատենադարանին միջեւ կնքուեցաւ փոխըմբռնման եւ գործակցութեան Յուշագիր՝ հայ գիրքի ու մամուլի սպասարկման եւ համագործակցութեան լայն շրջանակի ապահովումին համար, համատեղ ցուցադրութիւններու եւ համաժողովներու կազմակերպումին, հայ մամուլի թուային պատճէններու փոխանակումին, մասնագէտներու փոխայցելութիւններու, թուայնացման եւ համացանցային համատեղ ծրագիրներու իրականացումին, «Հասկ» պաշտօնաթերթի թուայնացուած տարբերակի տրամադրման եւ հասանելիութեան ապահովման, «Հայ Գիրք» եւ «Հայկական Շարունակական Հրատարակութիւններ» շտեմարանի ձեւաւորման աշխատանքներուն մասնակցութեան տեսլականներով:
Այս առիթով Հայաստանի Ազգային Գրադարանի տնօրէն Աննա Չուլեանը նշեց, որ Ազգային Գրադարանը «Կիլիկիա» Մատենադարանին հետ համագործակցութիւնը սկսած է տարիներ առաջ, իսկ Յուշագրի ստորագրման նպատակն է՝ համագործակցութեան տալ պաշտօնական բնոյթ, նոր եռանդ եւ հայ գիրքի ու մամուլի մատենագիտական տեղեկատուութեան համալրումին ու նորովի հարստացման աշխատանքներու ծաւալումին համար։
«Կիլիկիա» Մատենադարանի մատենադարանապետ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, յանուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ու անձնապէս իր գնահատանքը եւ ուրախութիւնը յայտնեց հայկական մշակութային կարեւորագոյն կեդրոններէն եւ գրապալատներէն Հայաստանի Ազգային Գրադարանին հետ պաշտօնական գործակցութեան Յուշագիրի կնքումին առիթով եւ հայ գիրքի երկարակեցութիւնն ու տարածումը ապահովող լաւագոյն ծրագիրներու իրականացման ի խնդիր տարուելիք աշխատանքներուն ամբողջական մասնակցութեան պատրաստակամութիւն:
Յուշագիրի ստորագրումով կողմերը յանձնառու եղան ընդարձակելու գործակցութիւնը եւ բարձրացնելու իրագործելի ծրագիրներու որակը»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…
ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…