Սփյուռքի ակտիվ երիտասարդները շարունակում են Հայաստան գալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերով: Մեկնարկեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» մեկամյա ծրագիրը, որին մասնակցում են 16 երկրների 20 սփյուռքահայ ակտիվիստներ: Հովանավորվելով «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից՝ մասնակիցները 2 շաբաթ կանցկացնեն Հայաստանում և Արցախում, ապա կվերադառնան իրենց երկրներ ու մեկ տարի կաշխատեն համայնքներում: Նրանք կկազմակերպեն իրազեկման արշավներ, կպատրաստեն մեդիանյութեր, հայրենադարձության վերաբերյալ հավաքներ, հանդիպումներ և համայնքային քննարկումներ: Լուրեր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Արցախյան երկրորդ պատերազմից մեկ տարի անց սփյուռքը չի դադարում իր աջակցությունը: «Պատերազմը մեզ առերեսեց շատ պարզ մի իրողության. սփյուռքի ինտելեկտուալ, մասնագիտական, ցանցային, համաշխարհային ներուժը պետք է լիարժեքորեն ներգրավվեն հայաստանյան կյանքին»,-պատերազմի մեկամյա տարելիցի կապակցությամբ իր խոսքում նշել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Հանձնակատարը մասնակցել է նաև ֆրանսահայ, ռուսաստանահայ, գերմանահայ, ամերիկահայ և լիբանանահայ մեր հայրենակիցների և Հայաստանի իրենց գործընկերների համատեղ ջանքերով ստեղծված «Հիբրիդ» լաբորատորիայի (Medical&Health), DDC (Digital Diagnostic center) և MDS (Medical Dental Shop) կենտրոնների բացմանը, որոնք Հայաստանում առաջին անգամ կաճեցնեն տիտանից պրոթեզներ:
Լսողական օգնության ամերիկահայ հիմնադրամն իր հերթին լսողական առողջության վերականգնման անվճար աջակցություն է ցուցաբերելու վերջին պատերազմի ընթացքում վնասվածքներ ստացած զինվորներին: Պատերազմից հետո ամերիկահայ Հելեն Առաքելյանն էլ ժամանել է Հայաստան, որպեսզի ձեռագործ արվեստը սովորեցնի զինվորներին: «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի Beauty By Soldiers («Գեղեցկություն՝ զինվորներից») նախագծի աշխատանքների ցուցահանդեսին մասնակցեց նաև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Հետպատերազմյան շրջանում հայրենադարձների պատմությունները Հայաստանը նորովի կառուցելու լուսավոր օրինակներ են: «Օգնի» պրոթեզավորման հիմնադրամի ղեկավար գերմանահայ Հայկ Բագրատյանն իր հանգստությունը գտել է պատերազմի մասնակիցներին լիարժեք կյանք պարգևելու և նորարար տեխնոլոգիաներով ստեղծված պրոթեզներ տրամադրելու մեջ: Ամերիկահայ բժիշկ, վերջին պատերազմի սպիտակ բանակի մասնակից Արմեն Աբուլյանն ընտանիքի հետ հայրենադարձվել է և շարունակում է վիրահատել վիրավոր զինվորներին: Չի դադարում նաև սփյուռքից եկող հումանիտար օգնությունը: «Շտապիր բարության» հիմնադրամի կամավոր Մարիամ Նազարյանը Մոսկվայից վերադարձել է Հայաստան և ամիսներ շարունակ տեղահանված արցախցիներին սնունդ, հագուստ, կենցաղային և այլ պարագաներ է տրամադրում: Սիրիահայ հայրենադարձ, վերջին պատերազմի հերոս Կարո Հովագիմյանի ընտանիքն էլ իր սփոփանքը գտել է որդու անունով հիմնադրամ հիմնելու և հիվանդ երեխաների բուժմանն աջակցելու մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրություներին։ «Հայաստանի Հանրապետության Քաղաքացին…
Հայաստանյան փորձագիտական որոշակի շրջանակներ վերջին մի քանի օրերին տեսլական են ներշնչում, որ «Թուրքիան, Միացյալ Նահանգները…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ Հեղափոխությունը, որ սկսվել էր Գյումրիից,…
Գյումրիի ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել են, որ կսատարեն առավելագույն քվեներ…
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները։ Ընտրողների ցուցակում ընդգրկված անձանց թիվը…
Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական…