Գյումրիում և Ախուրյանում բացվել են հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը: Արարողությանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, նախարարի տեղակալներ Կարեն Սարուխանյանն ու Արմեն Փամբուխչյանը, Գյումրու քաղաքային և մարզային իշխանությունների, Շիրակի մարզի ուժային կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք, փրկարարներ, հյուրեր։
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
Ախուրյանում և Գյումրիում հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը կառուցվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության, ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ։ Դրանք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից պահանջներին: Շինաշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի մայիսին: Ջոկատը համալրված է ժամանակակից գույք-սարքավորումներով, ավտոմեքենաներով, մասնագիտացված հրշեջ-փրկարարներով:
Գյումրի 2 ՀՓՋ-ի բացման արարողության ժամանակ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում երկար և շարունակական պատմություն ունի:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գնահատմամբ՝ երկու կայանների հրշեջ-փրկարարական կարողությունների մեծացման շնորհիվ հնարավոր կդառնա 2 անգամ արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին և դա, անշուշտ, թույլ կտա փրկել մարդկային կյանքեր։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը վստահորեն ընդգծել ու կարևորել է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման, բնակիչներին սպասարկելու որակի բարձրացումը։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար, որի արդյունքում բացվել են հրշեջ փրկարարական ջոկատների շենքերը։ Փրկարարներին համեմատելով բժիշկների հետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ փրկարարները նաև վտանգում են իրենց կյանք և շնորհակալություն է հայտնել նրանց աշխատանքը պատվով ու պատասխանատվությամբ կատարելու համար։
Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…