

Հայկական ժամանակը գրում է.
Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության՝ Հայաստանին վերաբերող հատվածի անհասկանալի հրապարակայնացումը (դա ներքին շրջանառության աշխատանքային փաստաթուղթ է) ընդդիմադիր շրջանակները ցնծությամբ ընդունեցին։ Բանն այն է, որ ըստ այդ արձանագրության՝ Սահմանադրական դատարանի «դատավոր» – «անդամ» բառախաղը ողջամիտ չէ, դատավորների համընդհանուր վեթինգն էլ ոչ անհրաժեշտ է, ոչ օգտակար։ Իհարկե՝ սրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ դեռ կլինեն, առավել եւս՝ որ դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտության հարցի շուրջ Հայաստանի եւ Եվրամիության տեսակետները համընկնում են, բայց մինչ այդ երեւի արժե անդրադառնալ երկու կարեւորագույն հարցի։
Առաջին՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական արձագանքը, ակնհայտ է, որ դատարանների նկատմամբ վստահության հարցը Հայաստանում լրջագույն խնդիր է, եւ այդ խնդիրը պետք է լուծել հնարավորինս արագ։ Կլինի դա համընդհանուր վեթինգի միջոցով, թե ուրիշ մեխանիզմներով՝ այլ հարց է, բայց մեզ համար ամենակարեւորն այն է, որ արդյունքը դրական լինի, այսինքն՝ հասարակությունը վստահի դատարաններին եւ դատավորներին։ Պարզ ասած, ավելի լավ է մենք այդ հարցը լուծենք՝ թեկուզ Վենետիկի հանձնաժողովի հետ տարաձայնություններ ունենալու գնով, քան փորձենք ամեն ինչ անել այդ հանձնաժողովին դուր գալու համար ու հանուն դրա կիսատ-պռատ քայլեր անենք, որոնք ցանկալի արդյունքը չեն տալու։ Ընդ որում՝ ամենայն հավանականությամբ, տարաձայնություններ առանձնապես չեն էլ լինի, եւ բոլոր կողմերի համար ընդունելի լուծումները կգտնվեն, բայց կրկնում ենք՝ հարցը սկզբունքային է։
Ավելին՝ armtimes.com
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…
Հայաստանում 2025 թվականին արձանագրված հանցագործությունների թիվը դրան նախորդող տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 3.2 տոկոսով:…
Ռուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը, եթե Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր ռեակտորների կառուցումը…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…