

Ինչպես հաղորդում է Ռազմ.info-ն, Հուլիսի 17-ի երեկոյան ԱՄՆ Սպիտակ տունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Թուրքիան պաշտոնապես հեռացվում է ամերիկյան F-35 կործանիչների արտադրման ծրագրից՝ ռուսական Ս–400 ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով։ Հաղորդագրությունը տեղադրված է Սպիտակ տան պաշտոնական կայքում։
«Ցավոք, Թուրքիայի ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը գնելու որոշումը անհնարին է դարձնում այդ երկրի ներգրավվածությունը F–35-երի ծրագրին։ F–35-ը չի կարող միևնույն տեղում լինել ռուսական հետախուզական պլատֆորմի հետ, որը կկարողանա հասկանալ կործանիչի հնարավորությունները։ ԱՄՆ-ն ակտիվ համագործակցում էր Թուրքիայի հետ, որպեսզի առաջարկեր հակաօդային պաշտպանության լուծումներ՝ ընդունելով այդ երկրի ՀՕՊ կարիքները հոգալու լեգիտիմ իրավունքը, և այս կառավարությունը տարբեր առաջարկներ է արել, որ Թուրքիան ստանա ամերիկյան Patriot համակարգերը։ Թուրքիան ՆԱՏՕ վաղեմի և հավատարիմ գործընկերն ու դաշնակիցն է արդեն 65 տարի, բայց ստանալով Ս–400-ները նա մերժում է բոլոր այն պարտավորությունները, որ ՆԱՏՕ դաշնակիցները ստանձնել են իրար նկատմամբ՝ հեռու մնալ ռուսական համակարգերից։ Սա նաև բացասական ազդեցություն կունենա դաշինքի հետ Թուրքիայի փոխգործակցության վրա։ ԱՄՆ-ն շարունակում է մեծապես գնահատել Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները։ Որպես ՆԱՏՕ դաշնակից, մեր հարաբերությունները բազմաշերտ են և բացառապես F–35-երի վրա չեն կենտրոնացած։ Մեր ռազմական համագործակցությունը շատ ամուր է և մենք շարունակելու ենք համագործակցել Թուրքիայի հետ՝ հաշվի չառնելով այն խոչընդոտները, որոնք կստեղծի Թուրքիայում Ս–400-ների առկայությունը»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Ավելին՝ razm.info
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող պրոդուկտներն օրերս ներկայացվել են Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ICE…
«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է. Հայ առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին քննարկումների…
«Վստահ եմ, որ, այո, կկարողանանք, վստահ եմ, որ հաջողելու ենք, բայց շատ կարևոր է ընդդիմադիր…
Ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը գրում է, որ Հայաստանը ակնկալում է մինչև 13 միլիարդ դոլարի ներդրումներ…
Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…