Մշակույթ
13.10.2021

Երևանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, «Գրեմմի»-ի մրցանակակիր Միխայիլ Պլետնյովը

Երևանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, «Գրեմմի»-ի մրցանակակիր Միխայիլ Պլետնյովը

«Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 29-ին Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը։ Նա հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ Միխայիլ Պլետնյովը մեր ժամանակների ամենաինքնատիպ երաժիշտներից է, որի մեջ ներդաշնակվում են դաշնակահարի, դիրիժորի և կոմպոզիտորի տաղանդները։ Նա Ռուսաստանի ազգային նվագախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։ Միջազգային վարկանիշների համաձայն՝ այս նվագախումբն իր պատվավոր տեղն ունի աշխարհի լավագույն 20 նվագախմբերի ցանկում։

Պլետնյովը երաժշտական ունակություններով աչքի է ընկել դեռ մանկուց՝ 13 տարեկանում ընդունվելով Մոսկվայի կոնսերվատորա։ 1978թ. արժանացել է Չայկովսկու անվան 6-րդ միջազգային մրցույթի ոսկե մեդալի և առաջին մրցանակի։ Սկսած այդ ժամանակից՝ նա բազմաթիվ ելույթներ է ունեցել աշխարհի ամենաանվանի նվագախմբերի և դիրիժորների հետ։ 1993 թվականից երաժիշտը համագործակցում է «Deutsche Grammophon» ձայնագրման ստուդիայի հետ:

Պլետնյովը նաև միջազգային ճանաչման է արժանացել որպես կոմպոզիտոր: Յուրի Բաշմետին նվիրված նրա կոնցերտի պրեմիերան դրական գնահատականի է արժանացել ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ հանրության կողմից:

Միխայիլ Պլետնյովը պետական պարգևների և միջազգային մրցանակների դափնեկիր է: 2007 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների» շքանշան: Նա «Գրեմմի»-ի մրցանակակիր է։

Հռչակավոր երաժշտին գովեստի խոսքեր են շռայլում երաժշտական քննադատները, մամուլը։ «Լոնդոն թելեգրաֆը» նշել է. «Պլետնյովի մատներից և ուղեղից գալիս են գաղափարներ, որոնք կենդանացնում են երաժշտությունը և այն հարստացնում թարմությամբ ու սրամտությամբ։ Նա երաժշտությունը դարձնում է դրականորեն ցնծալի»:

Նրա կատարումը «Թայմսը» նկարագրում է որպես «ծնված երևակայության ապշեցուցիչ ճարտարությունից, ցնցող՝ իր գեղեցկությամբ»: Բի Բի Սիի երաժշտական հանդեսը Սկարլատիի դաշնամուրի սոնատի նրա կատարումը (որը 1996թ. արժանացել է «Գրամոֆոն» մրցանակի) համարել է «դաշնամուրի կատարման մեծագույն դրսևորում… միայն այս կատարումը բավական է, որպեսզի Պլետնյովը դասվի երբևէ եղած մեծագույն դաշնակահարների շարքին»:

Պլետնյովի գեղեցիկ արվեստը վայելելու հնարավորություն կտա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որը մեկ ամիս շարունակ Հայաստանի երաժշտասերներին է ներկայացնում բարձրակարգ երաժիշտների։ Փառատոնը կազմակերպել են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է