Կրթություն

Ատեստավորմանը մասնակցած ոչ բոլոր ուսուցիչները կստանան հավելավճար

Կամավոր ատեստավորման արդյունքներով հավելավճար կստանա ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47,2 տոկոսը։ Ատեստավորմանը մասնակցել է դիմած ուսուցիչների 72,6 տոկոսը կամ շուրջ հազար ուսուցիչ: Բարձր արդյունքներ են գրանցվել հատկապես մաթեմատիկա առարկայից, որին մասնակցած ուսուցիչների շուրջ 87 տոկոսը կստանա հավելավճար և ֆիզիկա առարկայից՝ 56 տոկոս ցուցանիշով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հիշեցնեմ, որ հավելավճարի շեմը իջեցվել է՝ 30 տոկոս հավելավճար տրվում է 70-79 տոկոս արդյունքի համար, 40 տոկոս՝ 80-89 տոկոսի դեպքում, 50 տոկոս՝ 90 և ավել արդյունքի դեպքում։

Հավելավճարը գործում է ուսուցչի հիմնական աշխատավարձի նկատմամբ։ Այսինքն, եթե ուսուցիչը դասավանդում է հայոց պատմություն և համաշխարհային պատմություն, ապա նրա ամբողջական աշխատավարձի տոկոսն է հաշվարկվում, ոչ թե հայոց պատմության դասաժամերի վարձատրության։ Սա նշում եմ, որովհետև նաև նման հարցեր ենք ստանում։

Ուսուցիչներին արդյունքներն ուղարկվում են անհատապես, ներկայացված էլեկտրոնային հասցեների միջոցով։Արդյունքները ստանալու հաջորդ օրվա ընթացքում ուսուցիչները կարող են բողոքարկել։ Առաջիկա օրերին բոլոր այն ուսուցիչները, որ դեռ չեն ստացել, կստանան ատեստավորման արդյունքը հավաստող նամակները։

Փորձնական փուլի արդյունքներով և ստացած դիտարկումների հիման վրա ծրագիրը կլրամշակվի։

Շնորհակալություն բոլոր մասնակցող ուսուցիչներին։

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ հոկտեմբեր ամսվանից սկսած կսկսեն ստանալ սահմանված հավելավճարը։ Սա առաջին փուլն է։ Վարձատրության շարունակական բարձրացման մեխանիզմը հնարավորություն է տալու հետագայում ևս շարունակաբար ավելացնել ուսուցչի վարձատրությունը»,-նշել է նա։

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

32 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

1 hour ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago