

Close up of male hands in bracelets behind back
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.
«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:40-ին, կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղամարդու դի:
Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել էին տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստանալու հանգամանքները, դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հաղթանակ թաղամասի բնակիչ է՝ 46 տարեկան:
Քննությամբ փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել նույն թաղամասի 46-ամյա բնակչի և հարևանի հյուրի միջև, որի ընթացքում էլ 46-ամյա տղամարդը դանակով դիտավորությամբ հարվածել էր տուժածի կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատին, որի հետևանքով վերջինս մահացել էր՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հաղթանակ թաղամասի 46-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է»:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…