Լրահոս 24/7

Մեկնարկել է Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարությունը

Մինչ այս, Բարեկամության զբոսայգու վերակառուցման ծրագիրն ընթացել է մի քանի փուլով. այգու տարածքում վերջին 20 տնակների բնակիչներին իրենց պահանջներին համապատասխան բնակարանների տրամադրում, հանրային քննարկումների եւ անտրոպոլոգիական ուսումնասիրության իրականացում, այգու մասնակցային դիզայն-կոնցեպտի մշակում եւ ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի միջազգային ճարտարապետական մրցույթի ամփոփում, վերջնական կոնցեպտուալ նախագծի ներկայացում, ֆոնդհայթհայթմանն ուղղված աշխատանքների իրականցում։  

Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ գտնվող եւ 7,2 հա տարածք զբաղեցնող այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես հանրային-մասնավոր համագործակցության եւ սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,8 մլն դոլար, որից 3,2 մլն դոլարն արդեն ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների եւ մի շարք անհատ բարերարների կողմից։ ՀՀ կառավարությունը 1,6  մլն դոլարով մասնակցում է զբոսայգու տարածքի եւ հարակից փողոցների ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։

«Ես շնորհակալ եմ թե՛ համայնքի ղեկավարությանը, թե՛ կառավարությանը, թե՛ Համաշխարհային բանկին, թե՛ «Ազնավուր» հիմնադրամին ու մեր բոլոր գործընկերներին, որոնք արել են ամեն ինչ, որպեսզի այս նախագիծն իրականանա: Ես վստահ եմ, որ այգին կդառնա Գյումրիի ամենասիրված վայրերից մեկը: Սա հավակնոտ նախագիծ է, որը ժամանակ, աշխատանք ու ներդրումներ է պահանջում: Ուստի, եկեք այնպես անենք, որ այս այգին իսկապես օրինակ դառնա աշխարհի համար, ոչ միայն Հայաստանի ու Գյումրիի»,- ասել է ТUF բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

«Այսպիսի հրաշալի ենթակառուցվածքները լուրջ ձգողության կետեր են առաջացնում ընդհանրապես Հայաստանի համար, եւ մարդիկ, ովքեր գալիս են Հայաստան, կունենան եւս մեկ լավ առիթ այցելելու Գյումրի։ Բոլորիս շնորհավորում եմ այս լավ նախագիծը սկսելու առիթով եւ մաղթում, որ գյումրեցիները հնարավորինս շուտ ունենան այս այգին»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Վերականգնված Բարեկամության այգին ոչ միայն կխթանի Գյումրիի զբոսաշրջային աճը, այլեւ կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները՝ կամուրջ հանդիսանալով Գյումրիի պատմական կենտրոնի՝ Կումայրիի, եւ արդյունաբերական ու բնակելի թաղամասերի միջեւ:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

8 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

8 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

8 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

9 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

10 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

10 hours ago