Չնայած խիստ որոշակի շրջանակներ երեկ ուշ երեկոյան Իջեւանում տեղի ունեցած բախումները ներկայացնում են որպես բախում իրենց կենցաղային խնդիրների համար անտառներից փայտ հավաքող մարդկանց եւ ոստիկանների միջեւ, իրականում խնդիրը բոլորովին այլ է:
Տավուշի անտառներում տարիներ շարունակ տեղի է ունենում զանգվածային եւ արդյունաբերական մասշտաբների հատում: Դա խիստ շահութաբեր բիզնես է եւ դրա բերած շահույթների շուրջ տարիներ շարունակ ձեւավորվել են կայուն կլաններ: Նախկինում նրանք իրենց ապահով էին զգում: Սակայն հեղափոխությունից հետո իրավիճակ փոխվեց եւ գործող իշխանությունը սկսեց քայլեր ձեռնարկել՝ արդյունաբերական ծառահատումները դադարեցնելու ուղղությամբ: Եւ վերջին օրերին օղակը սեղմվեց ու խնդիրը սրվեց:
Վերը նշված կլանները, որոնք արդեն հաջողացրել են մարզի տարածքում նույնիսկ փայտավերամշակման փոքր գործարաններ ստեղծել եւ ապօրինի հատված ծառերից «տախտակ քաշել», օգտվելով դեռ նախկինից մնացած որոշակի կիսակրիմինալ բնույթի ազդեցությունից կազմակերպել են այս այսպես կոչված «բողոքի ակցիաներ» ու փակել միջպետական ճանապարհը:
Ավելին՝ armtimes.com
15 օրվա ընթացքում Եվրաքվեի ստորագրահավաքին միացել է 27.560 քաղաքացի. այս մասին տեղեկացրել է Հովսեփ Խուրշուդյանը՝…
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 11-րդ կմ հատվածում…
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Վրաստանի…
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման ամենամյա հետազոտության արդյունքները։ «Արմենպրեսի»…
Ֆասթ Բանկի թողարկած առաջին բանկային` ԱԿՆքարտերը, արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA,…
ԱԺ-ն մերժեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսագործունեության կազմակերպման պայմաններն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողովի թիվը սահմանելու մասին որոշման…