Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Գլեդիս Բերեջիկլյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին, ով Հայաստանում է գտնվում մասնավոր այցով:

«Ուրախ և հպարտ ենք Ավստրալիայում Ձեր գործունեությամբ: Այսօր Դուք աշխարհում ամենաազդեցիկ հայ կանանցից մեկն եք և հաճելի է հանդիպելու հնարավորության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Գլեդիս Բերեջիկլյանի գործունեության արդյունքում էլ ավելի կզարգանան Հայաստանի և Ավստրալիայի հարաբերությունները ու կընդլայնվեն փոխադարձ հետաքրքրությունները:

Գլեդիս Բերեջիկլյանը վարչապետին շնորհավորել է Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումների կապակցությամբ և նշել, որ հայրենիքի իրադարձություններին ուշադրությամբ հետևում են նաև Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Նա ընդգծել է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ հանրության շրջանում նկատում է մեծ ոգևորություն և ապագայի նկատմամբ հավատ:

Տիկին Բերեջիկլյանը ներկայացրել է իր գործունեությունը Նոր Հարավային Ուելս նահանգում և պատմել Ավստրալիայի հայ համանքի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ավստրալիայի միջև համագործակցության զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, ՀՀ կառավարության առաջնահերթությունների մասին:

* * *

Տիկին Գլեդիս Բերեջիկլյանը 2019թ. մարտի 23-ին Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով վերընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում: Բերեջիկլյանի մեծ ծնողները Հայոց ցեղասպանությունից փրկված որբեր են եղել:

Նոր Հարավային Ուելսը Ավստրալիայի 8 նահանգներից մեկն է մոտ 8 մլն բնակչությամբ, որից 5 մլն-ից ավելին բնակվում է նահանգի մայրաքաղաք Սիդնեյում։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է մոտ $53 հզ։ Նահանգն ապահովում է Ավստրալիայի տնտեսության 32,7%-ը, թեև բնակչության թվով 5-րդն է։ Տնտեսության 20% գյուղատնտեսությունն է, արտահանում է նաև քարածուխ, ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, Սիդնեյում են կենտրոնացած ավստրալական խոշոր ՏՏ ընկերությունների գրասենյակները:

editors

Recent Posts

Իսրայելն արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մուտքը երկիր և անցանկալի անձ հայտարարել նրան

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին persona non grata է հայտարարել…

2 mins ago

Ոստիկանությունը զգուշացնում է զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից

Հոկտեմբերի 2-ին կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված…

5 mins ago

Պատերազմները կավարտվեն, երբ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները հեռանան մեր տարածաշրջանից․ Խամենեի

Տարածաշրջանի խնդիրների հիմքում ընկած են Միացյալ Նահանգները և եվրոպական որոշ երկրներ: Այս մասին Իրանի գերագույն…

9 mins ago

Գանտահարյանը մանրամասներ ներկայացրեց Լիբանանից՝ տագնապալի համարելով ստեղծված իրավիճակը

Միջազգայնագետ, Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը տագնապալի է համարում Լիբանանում և տարածաշրջանում ստեղծված…

12 mins ago

«Չգիտեմ՝ ինչ պատճառներով է Ադրբեջանը հապաղում ստորագրել». Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում հապաղելու մեջ։…

14 mins ago

«Հայ հասարակության մոտ հիասթափություն կա ՌԴ-ից». նախարար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ «Գաղտնիք չէ այլևս, որ…

35 mins ago