Արցախ

Ռուսաստանը 10 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախին

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Երևան է հասել մարդասիրական օգնության 10 տոննա բեռ՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից և բեռնվել Չկալովսկի օդանավակայանի ռազմական ինքնաթիռում:

«Հրամանատարը խնդիր էր դրել իրականացնել 10 տոննա հումանիտար օգնության փոխադրումը Հայաստանի Հանրապետություն: Թռիչքն անցել է սահուն, առաջադրանքը կատարվել է հստակ և համակարգված»,-ասել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը:

Բեռը պետք է տեղափոխվի Ստեփանակերտ: Ուղարկված մարդասիրական օգնության մեջ են նաև սարքավորումներ՝ նախատեսված Արցախի հեռավոր շրջաններում, սահմանազատման գծում գտնվող կրթական հաստատությունների համար:  Հասցվել է նաև սնունդ, մանկական խաղալիքներ, գրենական պիտույքներ, էլեկտրական վառարաններ և այլ ապրանքներ: «Դրանք կտրամադրվեն մանկապարտեզներին, դպրոցներին, բազմազավակ ընտանիքներին, հարազատ կորցրածներին, կարիքավորներին, ներքին տեղահանվածների ընտանիքներին, – ասել է  Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

49 minutes ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

2 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

4 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

5 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

5 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

6 hours ago