

ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հերքել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե իբր Վաշինգտոնն Անկարային առաջարկել է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչները՝ գերժամանակակից F-35-երի փոխարեն:
Ի դեպ, F-35-երի համատեղ արտադրության ծրագրից ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել էր Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Իսկ Թուրքիան ԱՄՆ-ին արդեն վճարել էր 1.4 մլրդ դոլար F-35-եր ձեռք բերելու համար:
«Պենտագոնը շարունակում է խորհրդակցությունները Թուրքիայի հետ F-35-երի վերաբերյալ վեճը հարթելու համար: Չեմ պատրաստվում կանխատեսել բանակցությունների արդյունքը: Չեմ էլ ցանկանում խորանալ մասնավոր խոսակցությունների մեջ, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ի ու Թուրքիայի կառավարությունների միջև», – ասել է խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է գնել F-16 կործանիչներ և արդյոք հնարավոր այդ գործարքի մեջ կարող է ներառվել այն 1.4 մլրդ դոլարը, որը թուրքական կողմը վճարել էր F-35-երի համար, Փրայսն ասել է. «ԱՄՆ-ն չի արել ոչ մի ֆինանսական առաջարկություն F-16-երի վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչների գնման, ինչպես նաև այդ տիպի 80 մարտական ինքնաթիռների արդիականացման խնդրանքով։
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…
2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…