

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է նախօրեին Աթենքում նախագահների մակարդակով անցկացված Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս գագաթնաժողովից հետո ընդունված համատեղ հայտարարությանը, տեղեկացնում է ermenihaber-ը։
Թուրքիան մեղադրել է Հունաստանին և Կիպրոսին Թուրքիայի և այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հանդեպ թշնամական քաղաքականությունը ի ցույց դնելու մեջ:
Եռակողմ հայտարարությանը Եգիպտոսի մասնակցությունը Թուրքիայի ԱԳՆ-ի բնորոշմամբ ցույց է տալիս, որ Եգիպտոսի իշխանությունները դեռևս չեն կարողացել ընկալել, թե ով է Արևելյան Միջերկրականում համագործակության իրական հասցեատերը:
Արտգործնախարարությունը հերթական անգամ կրկնել է Թուրքիայի այն պնդումը, թե Արևելյան Միջերկրականում որևէ նախաձեռնություն չի կարող հաջողություն ունենալ, եթե դրան մասնակից չեն Թուրքիան և այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը:
Թուրքիայի ԱԳՆ-ն հավելել է, որ Կիպրոսի խնդրի լուծման նոր բանակցային գործընթաց չի կարող սկսվել, քամի դեռ չի հաստատվել Կիպրոսի թուրքերի ինքնիշխան հավասարությունը և միջազգային հավասար կարգավիճակը:
Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Աթենքում տեղի էր ունեցել Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս եռակողմ գագաթնաժողով, որից հետո հրապարակվել է եռակողմ հայտարարություն: Դրանում ընդգծվել է գազի որոնման և փոխադրման հարցում եռակողմ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության մասին:
Հայտարարության մեջ կողմերն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում՝ մասնավորապես Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի՝ գազի որոնման և հորատման աշխատանքներին՝ դրանք անվանելով սադրիչ գործողություններ:
Հունաստանի նախագահ Կիրիակոս Միչոտակիսը հանդիպումից հետո անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Արևելյան Միջերկրականում հարևանների հանդեպ Թուրքիայի մոտեցումները որակել էր սպառնալիք տարածաշրջանի խաղաղության համար:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…