Քաղաքականություն
20.10.2021

Թուրքիայի ԱԳՆ-ը պատասխանել է Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս եռակողմ հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ը պատասխանել է Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս եռակողմ հայտարարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է նախօրեին Աթենքում նախագահների մակարդակով անցկացված Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս գագաթնաժողովից հետո ընդունված համատեղ հայտարարությանը, տեղեկացնում է ermenihaber-ը։

Թուրքիան մեղադրել է Հունաստանին և Կիպրոսին Թուրքիայի և այսպես կոչված  Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հանդեպ թշնամական քաղաքականությունը ի ցույց դնելու մեջ:

Եռակողմ հայտարարությանը Եգիպտոսի մասնակցությունը Թուրքիայի ԱԳՆ-ի բնորոշմամբ ցույց է տալիս, որ Եգիպտոսի իշխանությունները դեռևս չեն կարողացել ընկալել, թե ով է Արևելյան Միջերկրականում համագործակության իրական հասցեատերը:

Արտգործնախարարությունը հերթական անգամ կրկնել է Թուրքիայի այն պնդումը, թե Արևելյան Միջերկրականում որևէ նախաձեռնություն չի կարող հաջողություն ունենալ, եթե դրան մասնակից չեն Թուրքիան և այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը:

Թուրքիայի ԱԳՆ-ն հավելել է, որ Կիպրոսի խնդրի լուծման նոր բանակցային գործընթաց չի կարող սկսվել, քամի դեռ չի հաստատվել Կիպրոսի թուրքերի ինքնիշխան հավասարությունը և միջազգային հավասար կարգավիճակը:

Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Աթենքում տեղի էր ունեցել Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս եռակողմ գագաթնաժողով, որից հետո հրապարակվել է եռակողմ հայտարարություն: Դրանում ընդգծվել է  գազի որոնման և փոխադրման հարցում եռակողմ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության մասին:

Հայտարարության մեջ կողմերն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում՝ մասնավորապես Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի՝ գազի որոնման և հորատման աշխատանքներին՝ դրանք անվանելով սադրիչ գործողություններ: 

Հունաստանի նախագահ Կիրիակոս Միչոտակիսը հանդիպումից հետո անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Արևելյան Միջերկրականում հարևանների հանդեպ Թուրքիայի մոտեցումները որակել էր սպառնալիք տարածաշրջանի խաղաղության համար:

Լրահոս
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
16:58
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
16:24
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
15:53
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
15:41
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
15:22
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
15:05
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
14:52
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
14:28
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
14:11
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
13:53
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
13:32
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
13:18
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
13:08
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
12:46
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան