

Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի դելտա շտամի AY.4.2 նոր տարատեսակի եզակի դեպքեր: Այդ մասին հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի (ԿԳՀԻ) մարդու հիվանդությունների ախտոշորման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը:
«Առանձին շրջանակներում նոր գենային տարատեսակն անվանում են դելտա պլյուս, բայց հենց այդ անվանումն ավելի վաղ պատկանել Է այլ տարբերակի, ուստի այժմ տեղի Է ունենում որոշակի խառնաշփոթություն»,-նա ասել Է լրագրողներին: Գիտնականը ճշտել Է, որ AY.4.2-ը «դելտայի» բազմաթիվ ճյուղավորումներից մեկն Է, որը, հավանաբար, առավելություններ ունի վիրուսի նախնական եւ մյուս տարբերակների նկատմամբ: Թե որքանով Է մուտացիան վարակիչ, առայժմ դժվար Է ասել, գիտնականները հետազոտում են այդ հարցը: Խաֆիզովը նշել Է, որ Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում AY.4.2-ի լայն տարածման հավանականությունը բավականին մեծ Է:
«Այդ ենթաճյուղի հաճախականությունը մեծանում Է, բայց փորձագետները չեն կարծում, թե հենց դա Է պատասխանատու տարբեր երկրներում կորոնավիրուսով վարակման ամենօրյա դեպքերի պահպանվող մեծ քանակության համար»,-հավելել Է նա: «Ռոսպոտրեբնադզոր»-ի ներկայացուցիչը չի բացառում, որ դելտայի այդ տարատեսակը կարող Է հրահրել հիվանդացության լրացուցիչ վերելք: Նա ընդգծել Է, որ դրա դեմ պայքարին կարող Է օգնել պատվաստանյութը, հատկապես նրանց, ովքեր դեռ չեն հիվանդացել COVID-19-ով: Դրա հետ մեկտեղ Խաֆիզովը հավաստիացրել Է, որ Ռուսաստանում կիրառվող պատվաստանյութերը բավականին արդյունավետ են նաեւ AY.4.2-ի դեմ:
«Այն այնքան Էլ խիստ չի տարբերվում, որպեսզի հակամարմինների հետ կապակցման ունակությունը հիմնավորապես փոխվի: Եվ եթե դատենք այն բանով, որ մուտացիաները հենց S-սպիտակուցի մեջ են, ապա, ամենայն հավանականությամբ, այն ավելի շատ կապված Է հենց վարակելիության, այլ ոչ թե հիվանդության ծանր ընթացքի հետ»,-պարզաբանել Է համաճարակաբանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…