Լրահոս 24/7

ՊԲ-ն ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի նախագահի խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահի կողմից Պաշտպանության բանակի՝ ադրբեջանական կողմի պահանջով, իբր, ցրման մասին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչություն» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանի հայտարարությունն չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի ճշգրտող հարցմանն ի պատասխան՝ ասել է ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Արցախի պաշտպանության բանակը եղել և մնում է Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորներից մեկը: Հենց այս պահին մեր զինվորները կանգնած են դիրքում՝ թշնամուն դեմ հանդիման: Պաշտպանության բանակը ցրելու վերաբերյալ որևէ հարց Արցախի իշխանության օրակարգում չկա: Պաշտպանության բանակին վերաբերող բոլոր քննարկումները կապված են վերակազմավորման, վերազինման, արդիականացման և այլ հարցերի հետ: Մենք բազմաթիվ անելիքներ ունենք մեր ապագան կառուցելու համար, և բանակն այդ գործում առանցքային տեղ ունի»,- ասել է Լուսինե Ավանեսյանը։

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

7 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

28 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

42 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

52 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago