

Հոկտեմբերի 21-22-ը Մոսկվայում նախատեսված Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում Կուբայի Հանրապետության մաքսային ծառայության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Կուբայի Հանրապետության մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Նելսոն Կորդովես Ռեյեսի միջև։
ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են երկու պետությունների միջև մաքսային համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր։
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նախաձեռնելու մաքսային ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման գործընթաց, որը հիմք կդնի մաքսային ոլորտում երկու պետությունների միջև առավել սերտ փոխգործակցության հաստատմանը՝ մաքսային մարմինների միջև տեղեկությունների, տվյալների փոխանակման առումով դյուրացված ընթացակարգեր սահմանելու միջոցով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…
76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…