Տարածաշրջան

Ղարաբաղում հակամարտությունն առանց Ռուսաստանի անհնար է լուծել. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանն ամեն ինչ արել է՝ Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար, ռուս խաղաղապահներն արժանապատվորեն են կատարում իրենց պարտքը, հիմա ամենակարևորը սահմանին իրավիճակը վերջնականապես կարգավորելն է, դա հնարավոր չէ անել առանց ռուսական կողմի մասնակցության: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին

«Այո՛, ցավոք, լինում են միջադեպեր, այո՛, ցավոք, երբեմն նույնիսկ մարդիկ են մահանում, բայց այսքան տարվա դիմակայությունից հետո երևի դժվար է պատկերացնել ամբողջովին իդեալական ​​պատկեր: Հիմա, ամենակարևորը, սահմանին իրավիճակը վերջնականապես կարգավորելն է, և այստեղ, իհարկե, անհնար է որևէ բան անել առանց Ռուսաստանի մասնակցության»,- ասել է Պուտինը։ 

Նա բացատրել է՝ քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել Խորհրդային շրջանում միութենական հանրապետությունների միջև սահմանը, Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբում են: Հիմնվելով այդ փաստաթղթերի վրա, երկու կողմն էլ պետք է հանգիստ քննարկի. կան բաներ, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում. ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, հասկանալի լինի, որ դա ձեռնտու լինի երկու կողմերին էլ: Կարելի՞ է դա անել, թե՞ ոչ։ Կարելի է»,- նշել է Պուտինը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

17 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

17 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

18 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

18 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

18 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

18 hours ago