Գիտություն
23.10.2021

«STARMUS VI»-ը կհամախմբի 60-ից ավելի գիտնականների, ինժեներներների և արվեստագետների

«STARMUS VI»-ը կհամախմբի 60-ից ավելի գիտնականների, ինժեներներների և արվեստագետների

Հայաստանում հաջորդ տարվա սեպտեմբերին կայանալիք «STARMUS VI» միջազգային փառատոնը կհամախմբի 60-ից ավելի գիտնականների, ինժեներների, արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից: Գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները միավորող փառատոնի մասնակիցների ցանկում լինելու են նոբելյան մրցանակակիրներ, ամերիկահայ տիեզերագնաց-օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը,  «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելը և այլք:

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն, անվանի գիտնական Գարիկ Իսրայելյանը: «STARMUS VI» միջազգային փառատոնի թեման է «50 տարի Մարսի վրա»: Փառատոնը նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին:

«Հավատում եմ, որ մոտակա 10-20 տարիներին ամենաշատ խոսվող թեման լինելու է Մարսը: Թեման ամենևին չի ենթադրում, թե փառատոնն ամբողջությամբ նվիրված է լինելու աստղագիտությանը: Այս ուղղությունն ընդհանուր քննարկումների շարքում 20 տոկոս է կազմելու, մնացած հատվածում անդրադարձ է լինելու բիոտեխնոլոգիաներին, ֆիզիկային, բարձր տեխնոլոգիաներին և այլն»,-ասաց Գարիկ Իսրայելյանը:

Անվանի գիտնականը նկատեց, որ այսօր մեծ անջրպետ կա հասարակության և գիտության միջև: Տարիների ընթացքում գիտությունը թռիչքային զարգանում է, ճյուղավորվում է ու դրան զուգընթաց այդ անջրպետը մեծանում է: Խնդիր է դրված գիտությունը մոտեցնել հասարակությանը, այն ավելի հասանելի դարձնել ու ներգրավել երիտասարդների: Ահա այդ խնդրի լուծման ճանապարհին իր ուրույն դերն ունի «STARMUS» միջազգային փառատոնը, որի հիմնական նպատակն է կապ ստեղծել հասարակության ու գիտության միջև: Գարիկ Իսրայելյանը հպարտությամբ է ընդգծում այն հանգամանքը, որ «STARMUS» -ը երկու անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն գիտական փառատոնը և դա՝ մեծ մրցակցության պայմաններում:

Կարևորելով «STARMUS VI» միջազգային փառատոնի անցկացումը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ հազարավոր մասնակիցներ գալու են Հայաստան՝ մասնակցելու գիտության, ավեստի, երաժշտության այս մեծ տոնին:

«Սա մեր երիտասարդներին քաջալերելու լավագույն ձևն է, որպեսզի հասկանան, որ իրենց, իրենց ընտանիքի, երկրի ապագան կապված է լինելու նոր տեխնոլոգիաների, գաղափարների, գիտության հետ: Մեր երկիրն ունի ամենամեծ հարստությունը՝ տաղանդավոր մարդիկ, որոնց պետք է աջակցել, օգնել, որպեսզի զարգանան: Այդ գործում լավագույն ձևը երիտասարդ սերնդին կրթելը, քաջալերելը, ներկայացնելն է»,-ասաց ՀՀ նախագահը:   

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ հետպատերազմյան ու համավարակի պայմաններում Հայաստանում «STARMUS»-ի անցկացումը մեծ նշանակություն ունի: Այս ընթացքում մեր հասարակությունը բարձրացնում է անվտանգությանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Նախարարի համոզմամբ, անվտանգության լավագույն երաշխիքը հենց զարգացած գիտություն, կրթություն, մշակույթ ունենալն է, և այդ դաշտում առաջատար լինելն է:

«Փառատոնի շրջանակում նախատեսված է շատ հետաքրքիր ծրագիր, որը հասանելի կլինի բոլորին՝ դպրոցականներ, ուսանողներ, ցանկացած մարդու, որը ուզում է մասնակցել: Ասեմ, որ կա նաև գաղափար, որ Հայաստան գան ոչ միայն նոբելյան մրցանակակիրները, ճանաչված արտիստները, այլև նշանավոր մարզիկներ»,-ասաց նախարարը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ընդգծեց, որ Գարիկ Իսրայելյանի քայլը ոգեշնչող ու լավագույն օրինակն է բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են գործել Հայաստանում:

«Դրսում աշխատող մեր գործընկերը, կարևորելով Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն, իր անձնական նախաձեռնութամբ եկել է Հայաստան, ղեկավարության հետ համաձայնություն ձեռքբերել ու այժմ իրականացվում է այս ծրագիրը: Ոչ ոք չի ասել՝ Գա՛րիկ, գնա արա այդ գործը, նա դա արել է իր նախաձեռնությամբ: Ես կարծում եմ, որ Գարիկ Իսրայելյանը երբևէ Հայաստանից չի էլ հեռացել, նա պարզապես Կանարյան կղզիներում աշխատում է: Ես այդպես եմ ընկալում իրեն, ինքը լավագույն օրինակն է: Այսօր Հայաստանում գործ անելու դաշտը բաց է: Մենք, որպես կառավարություն, ցանկացած համագործակցության, համատեղ ծրագրերի համար բաց ենք»,-եզրափակեց նախարարը:

«STARMUS» փառատոնը սկիզբ է առել Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում և 2011 թվականից համախմբում է գիտության ոլորտի միջազգային հեղինակությունների՝ Նոբելյան դափնեկիրների, արվեստի և երաժշտության համաշխարհային հանրահայտ դեմքերի: Հայաստանում այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է