Լրահոս 24/7

Այս պահին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. Ա․ Միրզոյան

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հետաքրքրվեց՝ արդյոք ճիշտ են մամուլում տարածվող այն տեղեկությունները, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին նոր պայմանագիր է կնքվելու:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց՝ որևէ հանդիպում այդպիսի ֆորմատով նախատեսված չէ:

«Մշտապես քննարկվում են տարբեր հանդիպումների առաջարկներ, և, ենթադրաբար, այդպիսի հանդիպումների ընթացքում միգուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում: Ուզում եմ ասել, որ փաստաթղթերի ստորագրում, որոնք վերաբերում են դեմարկացիային և դելիմիտացիային, ինչպես նաև կոմունիկացիային, գոյություն չունի: Բայց ցանկանում եմ նշել, որ այդ հանդիպումները մեզ տալիս են հնարավորություն ևս մեկ անգամ հասցեագրելու հետպատերազմյան հումանիտար խնդիրների թնջուկը և առաջին հերթին ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիների անձանց շուտափույթ ազատումը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում մշակութային ժառանգությունների հարցը»,- ասաց նախարարը:

Բացի այդ, ըստ Միրզոյանի, այդ հանդիպումները նպաստում են թուլացնել լարվածությունը տարածաշրջանում և երկարատև կայունություն ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրելուն։

«Նման հանդիպումների առաջարկներ կան, և այդ հանդիպումներից հետո համաձայնեցված տեքստերի հրապարակումներ են լինում»,- ասաց Միրզոյանը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

19 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

20 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

20 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago