Կրթություն

Հույս ունենք, որ նոյեմբերի 15-ից կանցնենք առկա ուսուցման. ԿԳՄՍ նախարարը՝ Նարեկ Բաբայանին

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայաի հարցն առնչվում էր դպրոցական արձակուրդները երկարաձգելու և բուհերում դասընթացները կրկին հեռավար կազմակերպելու խնդրին՝ կապված կորոնավիրուսի տարածման ուժգնացման  հետ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ գործիքակազմով է հնարավոր դա թույլ չտալ: 

Ի պատասխան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նկատեց. «Կարծում եմ՝ այդ հարցը շատ հստակ և սպառիչ պատասխան այսօր չունի, որովհետև իրավիճակը անկանխատեսելի է այս համավարակի հետ կապված: Մենք կողմ ենք առկա ուսուցմանը, բայց պայքար է գնում վիրուսի տարածման հետ, և մենք մեր ունեցած հնարավորություններով փորձում ենք դիմակայել»:

Նրա խոսքով՝ մոնիտորինգը, վերլուծությունները ցույց կտան, թե հետագայում իրենք ինչպես կվարվեն. «Մենք մինչև նոյեմբերի 15-ն ենք ասել առայժմ առկա դասընթացներ չկազմակերպել՝ հույս ունենալով, որ նոյեմբերի 15-ից կանցնենք առկայի, բայց մենք չենք կարող իմանալ, թե ինչպիսին կլինի իրավիճակը նոյեմբերի 15-ին: Նույնը՝ հանրակրթական դպրոցներում»:

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

30 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

1 hour ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago