Աշխարհ

Պենտագոնի պատվիրակությունը Թուրքիայում խորհրդակցություններ է անցկացրել F-35-երի ծրագրի շուրջ

Պենտագոնի և Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները քննարկել են ամերիկյան F-35 կործանիչների ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, որից Անկարան դուրս է մնացել ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետևանքով։

Ըստ Ermenihaber-ի, քննարկում-հանդիպումը կայացել է Անկարայում: Թուրքական լրատվամիջոցներն առայժմ մանրամասներ չեն հաղորդում կայացած հանդիպումից: Ըստ թուրքական մամուլի՝  պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Գլազգոյում Ջո Բայդենի հետ կայանալիք բանակցությունների գլխավոր թեման կլինեն F-35 կործանիչների հետ կապված հարցերը: Նա նշել էր, որ թուրքական կողմն այդ ինքնաթիռների համար արդեն վճարել 1․4 մլրդ դոլար, և ամերիկյան կողմը պետք է վերադարձնի այդ գումարը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչն իր հերթին նշել էր, որ կամ Թուրքիան պետք է վերադառնա F-35-երի ծրագրին, կամ ԱՄՆ-ը պետք է վերադարձնի 1․4 մլրդ դոլարը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պահանջով Թուրքիան դուրս էր մնացել F-35-երի արտադրության ծրագրից, երբ գնել էր ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը։ Բացի այդ, ԱՄՆ-ն հրաժարվել էր Թուրքիային հանձնել արդեն իսկ նրա գնած, բայց դեռևս ԱՄՆ-ում գտնվող 5 ինքնաթիռները, ինչպես նաև դադարեցվել էր ծրագրի շրջանակներում թուրք օդաչուների վերապատրաստումը։      

Թիվ 1

Recent Posts

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

11 minutes ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

22 minutes ago

Աղմուկը «կերավ» Արցախը. Հայաստանի մարտահրավերը

Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…

36 minutes ago

ՀՀ-ն ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…

47 minutes ago

ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. Գրիգորյան

«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…

1 hour ago