Տարածաշրջան

Bloomberg․ «Սիրիայում Թուրքիայի նպատակը Քոբանին գրավելն է»

Ամերիկյան Bloomberg-ի հետ զրույցում թուրքական աղբյուրները հայտնել են, որ Ռոժավայում ռազմական գործողություն սկսելու նպատակով Թուրքիան մեծացրել է նախապատրաստական աշխատանքները։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Թուրքիայի նպատակը Եփրատի արևելքը և արևմտյան շրջանները վերահսկողության տակ վերցնելու նկատառումով Քոբանին գրավելն է, տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ «Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակցի դեմ հնարավոր հարձակման համար ամրացնում է իր զորքերը Սիրիայում» վերտառությամբ հոդվածում։

Հոդվածում նշվում է, որ Անկարան աշխատանքներ է կատարում Սիրիայի դեմոկրատական ուժերի (DSG) դեմ գործողության համար, որոնց ողնաշարը կազմում են Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները (YPG)։ Ընգդծվում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ուժերի դեմ տարվող այդ աշխատանքների շրջանակում հարյուրավոր զինվորներ են ուղարկվել Սիրիայի հյուսիս։

«Ծրագրվող գործողությամբ Թուրքիան ցանկանում է վերահսկել 910 կիլոմետր երկարություն ունեցող սահմանի երկու երրորդը։ Թուրքիայի նպատակը Եփրատի արևելքը և արևմտյան շրջանները վերահսկողության տակ վերցնելու համար Այն Էլ Արաբը (Քոբանի) գրավելն է»,- նշել է անանուն աղբյուրներից մեկը։ Մյուս աղբյուրը հավելել է, որ Թուրքիան նպատակ ունի նաև վերցնել Ազեզի մոտակայքում գտնվող «Մենագհ» ավիաբազան։

Նույն պաշտոնյաներն ընդգծել են, որ Անկարան որպես մարտավարական հնարք հայտնել է Իդլիբի հարավային M4 ավտոճանապարհի որոշ շրջաններից թուրքական զինուժի ետ քաշվելու մասին, որպեսզի Մոսկվան բացահայտ դեմ դուրս չգա Թուրքիայի պատերազմական ծրագրերին:

Հոդվածում հիշեցվել է, որ Էրդողանը դեռևս այս ամսվա սկզբին ակնարկել էր Ռոժավայում ռազմական գործողություն սկսելու մասին։ Միաժամանակ շեշտվել է, որ հնարավոր գործողությունը Թուրքիայի ներսում կարող է ապահովել ազգայնական-պահպանողականների աջակցությունն Էրդողանին, սակայն այն մեծացնելու է ԱՄՆ-ի և Թուրքիայի միմյանց դեմ դուրս գալու և դոլարի նկատմամբ թուրքական լիրայի էլ ավելի արժեզրկման ռիսկը։

Թիվ 1

Recent Posts

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

14 minutes ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

45 minutes ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

1 hour ago

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստ

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ մարտի 18-ին կայացել է ՓՄՁ…

1 hour ago

Մենք կարող ենք ամբողջական հրադադարի հասնել Ուկրաինայում. Ուիթքոֆ

Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է, Ուկրաինայում կարող են ամբողջական հրադադարի հասնել մի…

1 hour ago

Բուժօգնության շրջանակներում ուղղաթիռով 42 անգամ բուժառուներ են տեղափոխվել. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) կատարման ընթացքն…

2 hours ago