

Կորոնավիրուսի համավարակի երկու տարուց պակաս ժամանակաշրջանում COVID-19-ով վարակվելու հետեւանքով մահացածների թիվն աշխարհում անցել Է 5 միլիոնի նշագիծը: Այդ մասին վկայում են Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանի նոյեմբերի 1-ին հրապարակված տվյալները:
Մահվան դեպքերի գրեթե կեսը բաժին Է ընկել ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Մեծ Բրիտանիային եւ Բրազիլիային, որոնցում ապրում Է Երկրի բնակչության 1/8 մասը: Վիրուսից առավել մեծ թվով զոհերը գրանցվել ԱՄՆ-ում. համավարակի սկզբից ի վեր նահանգներում մահացել Է ավելի քան 740 հազար մարդ:
Ներկայում COVID-19-ը մահացության երրորդ հիմնական պատճառն Է սրտի հիվանդություններից եւ ինսուլտից հետո:
Associated Press-ի գնահատմամբ, թիվը, ամենայն հավանականությամբ, իջեցված Է, քանի որ բոլոր մարդիկ չԷ, որ COVID-19-ի թեստեր են հանձնում, իսկ շատերը մահանում են տանը՝ առանց բժշկական օգնության, հատկապես աղքատ երկրներում: Աշխարհում գրանցվել Է COVID-19-ով վարակման ավելի քան 246 միլիոն դեպք:
Ներարկվել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 6,9 միլիարդից ավելի չափաբաժին: Երկու չափաբաժինն ստացել Է Երկրի բնակչության մոտավորապես 39 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…