

eurasianet.org կայքում հոդվածագիր Գիորգի Լոմսաձեն գրում է Վրաստանում ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաընկերության սեփականության իրավունքների համար պայքարի մասին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը ուղի է հարթել, որ վրացական «Ռուսթավի-2»-ի իշխանամետ նոր սեփականատերը վերահսկողություն հաստատի երկրի ամենադիտվող լրատվականի և գլխավոր ընդդիմադիր ձայնի վրա։
Հուլիսի 18-ին Ստրասբուրգում գտնվող դատարանը չեղյալ է հայտարարել Վրաստանի դատարանի՝ «Ռուսթավի-2»-ը դրա նախկին սեփականատեր, գործարար Կիբար Խալվաշիին հանձնելու մասին որոշման սառեցումը։ Ցանցի ղեկավարությունը պնդում է, որ Խալվաշիի՝ հեռուստաընկերության հետ կապված մտադրությունները իշխող Վրացական երազանք կուսակցության ծրագրի մասն են իր գլխավոր լրագրողական հակառակորդին լռեցնելու համար։ Նա նաև ասել է, որ «Ռուսթավի-2»-ի ղեկավարությունը պատրաստվում է պայքարել սեփականության իրավունքի փոփոխության համար։
Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան այդ կետի մասին հայտարարեց դատավճռից հետո արդեն իր երկրում տեղի ունեցած մամուլի ասուլիսին՝ կրելով զինվորական հանդերձանք։ «Պատահական չէ, որ զինվորական հագուստ եմ կրում։ Սա միջազգային իրողություն է․ եթե նրանց ուզածը պատերազմ է, պատերազմ էլ կստանան»,- ասաց Գվարամիան։
Գվարամիան ասել է՝ չի թողնելու, որ Վրացական երազանք կուսակցության միլիարդատեր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին պաշտոնափոխություն անի և ալիքը լռեցնի։ Նա Խալվաշիին անվանել է զինվոր Իվանիշվիլիի ձեռքում, որին շատերը համարում են Վրաստանի ետնաբեմի իրական ուժ, որը կառավարության բոլոր ճյուղերում իր հավատարիմ մարդկանց բարձր պաշտոնների է նշանակում։
«Ռուսթավի-2»-ը, որը վերջերս միջազգային մեծ ալիք էր բարձրացրեց, երբ հեռարձակման գլխավոր ժամի հաղորդավարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին գռեհիկ արտահայտություններ էր թույլ տվել, վաղուց է պայքարում Խալվաշիի՝ սեփականության իրավունքի պահանջների դեմ։ Գործարարը պնդում է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորամանկության է դիմել իր՝ մեծ մաս կազմող բաժնեմասը գնելու համար։ Գվարամիան Սաակաշվիլիի նախագահության ժամանակ նախարար էր և հավատարիմ է մնում երկրից արտաքսված նախագահին։
Ավելին՝ civilnet.am
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…