Լրահոս 24/7

Վեթինգը սկսվել է ԲԴԽ օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ. Կարեն Անդրեասյան

«Վեթինգը կամ դատական բարեփոխումների թեման ակտուալ է: Եվ այդ իսկ պատճառով մենք փորձել ենք այսօր մի սեղանի շուրջ հավաքել այսքան տարբեր բնագավառներում գործող մեր մասնագետներին և 3 տարի չարչրկված այդ թեման, թե ոնց, թե ինչպես, թե երբ պետք է վեթինգ լինի Հայաստանում: Հուսով եմ, այդ քննարկմանը կդրվի վերջակետ»,- այս մասին «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Պրոբլեմը, գոնե իմ համոզմամբ, եղել է այն, որ մասնագետների մի խումբը գտնում է, որ ներկայիս Սահմանադարությունը թույլ է տալիս իրականացնել վեթինգ առանձին օրենքով, առանձին մեխանիզմով, իսկ մասնագետների մեկ այլ խումբ գտնում է, որ դա ներկայիս Սահմանադրությամբ անհնար է»,- ասաց Անդրեասյանը և հավելեց` տարբեր բնագավառներում մասնագետների հետ իրականացվող քննարկումների արդյունքում  ընդհանուր պատկեր կառաջանա. Եվ հանրությանը հանգիստ խղճով կկարողանանք ասել՝ ի վերջո  վեթինգ լինելու է Սահմանադրության բարեփոխումներից առաջ, թե հետո:

Միևնույն ժամանակ, Անդրեասյանն ընդգծեց, որ վեթինգն արդեն սկսվել է. «Վեթինգը սկսվել է  ԲԴԽ այսօրվա կազմի բացարձակ օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ»:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի…

7 minutes ago

Որ 13 մշակաբույսերը կապահովագրվեն 2025-ին

2025 թվականին ապահովագրական մշակաբույսերի կազմը կփոխվի: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 13-ի նիստին ներկայացրեց…

22 minutes ago

Նիդերլանդների ԱԳ նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահման

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ…

40 minutes ago

Դեպքեր կան, որ հողի 1քմ-ն կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով. վարչապետ

«Դեպքեր կան, որ հողի 1քմ-ն կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով։ Կներեք,…

49 minutes ago

Ես չեմ կարող ամեն օր զանգեմ ասեմ, որ երեկ հանձնարարել եմ՝ դա արվում է, թե՞ չէ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում կարևորել է հանձնարարականները ճշգրիտ կատարելու մոտեցումը: Այդ համատեքստում,…

1 hour ago

Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև

Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում: Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին և, ըստ էության,…

1 hour ago