Մոռացյալ բնակարանը գտնվեց․ Քյարամյանը կլրացնի իր հայտարարագիրը

Fip.am-ը գրում է՝ Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում լրացում կանի։

Հուլիսի 5-ին Fip.am-ը «Արգիշտի Քյարամյանի հայտարարագիրն ամբողջական չէ. թաքցված բնակարանի հետքերով» վերնագրով հետաքննություն էր հրապարակել՝ պարզելով, որ Քյարամյանը չի հայտարարագրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ. Մելիքյան փողոցի 16 շենքում գտնվող բնակարանը, որը համատեղ սեփականության իրավունքով գրանցված է իր անունով։

Ինչպես հայտնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից, Արգիշտի Քյարամյանը Երևանի Մելիքյան փողոցի 16-րդ շենքի 36-րդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել ՀՀ ժողովրդական պատգամավորների Երևան քաղաքի խորհրդային շրջխորհրդի գործադիր կոմիտեի՝ 30.01.1995 թ. 5/4 որոշման հիման վրա՝ սեփականաշնորհման արդյունքում, երբ անչափահաս է եղել։ Ուստի հուլիսի 15-ին որոշում է կայացվել գործի վարույթի կարճել։

Արգիշտի Քյարամյանին առաջարկվել է որոշումը ստանալուց հինգ օրվա ընթացքում ուղղել իր պաշտոնական պարտականությունները դադարեցնելու (26.02.2019 թ.) և պարտականություններ ստանձնելու օրվա (10.04.2019) դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում ներկայացված ոչ ամբողջական տվյալները։

Փաստորեն, Արգիշտի Քյարամյանը տեղյակ չէ եղել իրեն պատկանող բնակարանի գոյության մասին։

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

13 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

13 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

14 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

14 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

14 hours ago