

Եղեգնաձորի համայնքապետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում։ Քննարկմանը ներկա են եղել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և Նոր Ավան թաղամասի բնակիչներ։
Հանդիպման ընթացքում Մուշեղ Ներսիսյանը ներկայացրել է Նոր Ավան թաղամասի բնակիչների կողմից բարձրաձայնված ջրահեռացման համակարգի բացակայության վերաբերյալ հարցը և իր խոսքում կարևորել խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը: Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը վստահեցրել է, որ պետական կառավարման համակարգը պատրաստակամ է ձեռնարկելու հնարավոր բոլոր քայլերը՝ կարճ ժամանակահատվածում կարգավորելու նշված թաղամասի ջրահեռացման համակարգի կառուցման խնդիրը։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Գրիգորյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից մարզում իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։ Նա բնակիչներին վստահեցրել է, որ հիմնադրամի և լավագույն մասնագետների համագործակցության արդյունքում բարձրացված խնդրին կտրվի շուտափույթ լուծում։
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…