

Հաշվի առնելով շինարարական աշխատանքների սպասվող աճը, ինչպես նաև պետական բյուջեի կառուցվածքում նշյալ ոլորտի ծախսերի ռիսկայնության գնահատման, օրինականության և արդյունավետության կարևորությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի հանձնարարությամբ ՊՎԾ-ն 2021 թ․ դեկտեմբերի 1-ից վերահսկողության տակ է առնում 1 մլրդ դրամ և ավելի պայմանագրային արժեքով բոլոր շինարարական աշխատանքները։
«Իրավական և այլ անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար պետական կառավարման համակարգի հսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց և կապալառու ընկերություններին հորդորում ենք պատշաճ իրականացնել իրենց պարտականությունները և զերծ մնալ պետական միջոցների վատնմանն ուղղված վարքագիծ դրսևորելուց։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը կարևորում է նախնական փուլում ռիսկերի բացահայտման, կանխարգելման և դրանց լուծումներ տալուն ուղղված աշխատանքները՝ ապահովելով ծրագրերի անխափան և արդյունավետ իրականացումը»,- ասված է ՊՎԾ-ի հաղորդագրության մեջ:
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…