

Ֆրանսիայում գտնվող Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել:
Հանդիպման ժամանակ քննարկել են պաշտոնական Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը:
Բանակցությունները կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Ռուսաստանից Իգոր Խովաևի, ԱՄՆ-ից Էնդրյու Շիֆերի և Ֆրանսիայից Բրիս Ռոքֆոյի մասնակցությամբ:
Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ, բանակցություններին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։
Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցած հանդիպումը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանն է հանդիպում ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի անց Ժան-Իվ Լը Դրիանն ընդունել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, նրանց հետ առանձին հանդիպումներ ունեցել, այնուհետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո համատեղ հանդիպում է եղել»,-նշել է գերատեսչությունը:
Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Փարիզում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանին։
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…