Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է․
«Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ավարտից մեկ տարի անց, Եվրոպայի և արտաքին գործերի նախարար պարոն Ժան-Իվ Լը Դրիանն այսօր երկկողմ առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ պարոն Արարատ Միրզոյանի և պարոն Ջեյհուն Բայրամովի հետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի առիթով վերջիններիս Ֆրանսիա կատարած այցի շրջանակում։
Երկկողմ այդ հանդիպումների ավարտին, նախարարը բացել է Հայաստանի և Ադրբեջանի նախարարների համատեղ հանդիպումը՝ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի և ռուս համանախագահների հովանու ներքո, որը նպատակ ուներ զարկ տալ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում սկիզբ դրված դինամիկային։
Առանձին շփումների ընթացքում, նախարարը վերահաստատել է, հօգուտ տարածաշրջանի բնակչության, կողմերի միջև երկխոսության ամրապնդմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը նպաստելու Ֆրանսիայի կամքը: Նա ընդգծել է սույն նպատակին հասնելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ներգրավվածությունը պահպանելու Ֆրանսիայի հաստատակամությունը և վերահաստատել երկու կողմերի հետ քաղաքական մակարդակով շփումները շարունակելու իր պատրաստակամությունը»։
Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…