

Ստամբուլում անցկացվել է Թյուրքական խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների համաժողովը: Նոյեմբերի 12-ին կայանալիք Թյուրքական խորհրդ գագաթնաժողովի նախօրեին անցկացված համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նա հայտնել է, որ Թյուրքական խորհրդի գագաթնաժողովի ընթացքում ընդունվելու է «Թյուրքական աշխարհ. 2040» հայեցակարգը: Նրա խոսքով՝ այդ փաստաթղթում տեղ կտած նպատակներն իրագործելու համար ընդունվելու է քայլերի կիրարկման մասին փաստաթուղթ, որը կլինի 5-ամյա կտրվածքով: Առաջին նման փաստաթղթի ընդունում առաջարկվել է կատարել 2022թ. առաջին եռամսյակում:
Անդրադառնալով թյուրքական աշխարհի միությանը և միասնականությանը՝ Չավուշօղլուն նշել է, որ այդ համատեքստում պետք է ամրապնդել թյուրքախոս երկրների տնտեսական հարաբերությունները:
Խորհրդի անդամ երկրների տնտեսությունները միմյանց կապելու տեսանկյունից Չավուշօղլուն ընդգծել է բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:
«Կասպից ծովով անցումն այս գործում զգալի ներդրում կունենա: Դրանից առավելագույն օգուտ քաղելու համար մենք պետք է ավելի ազատականացնենք մեր երկրների միջև առևտուրը»,- նշել է Թուրքիայի արգտգործնախարարը:
Չավուշօղլուն ընդգծել է, որ այս գործընթացում մեծ աշխատանք ունեն անելու անդամ երկրների արտգործնախարարությունները: Նա կարևորել է, որ որքան հնարավոր է շուտ ստորագրվի «Միջազգային բեռնափոխադրումների պայմանագիրը»:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…